Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Պարıրականություննեբ

    Ծնողները չպիտի դառնան իրենց երեխաների ստրուկը հանուն նրանց զոհաբերելով ամեն ինչ, թողնելով, որ մեծանան անհոգ ընտա-նիքի հետ չկիսելով ամենօրյա աշխատանքն ու հոգսերը։ Երեխաներին պետք է վաղ հասակից վարժեցնել օգտակար աշխատանքի, որպեսզի նրանք սպասարկեն իրենց և օգնեն ուրիշներին։ Այդ դեպքում նրանք բավարարվածության զգացում կունենան գիտակցելով, որ իսկապես օգուտ են բերում։ Մի ակնարկեք, թե նշանակություն չունի նրանք աշ-խատում են, թե ոչ։ Նրանց ներշնչեք, որ իրենց օգնությունն անհրաժեշտ է, որ իրենց ժամանակը թանկ է, և որ դուք հույս եք դնում իրենց վրա։ԸԵԳ 140.2

    Երեխաներին դժբախտ դարձնելու ամենաստույգ ուղին նրանց ազատելն է ամեն մի պարտականությունից թույլ տալով պարապ, աննպատակ կյանք վարել, չդրդելով որևէ բան անել զրկելով նրանց իրենց սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորությունից։ Մա-նուկները շատ ընկալունակ են և ակտիվ, ուստի, եթե երեխաներին չզբաղեցնեն այն բանով, ինչը լավ է և օգտակար, նրանք անխուսա-փելիորեն կմղվեն վատին և վնասակարին։ ճիշտ է, որ նրանց ան-հրաժեշտ է հանգիստ, բայց ճիշտ է նաև այն, որ նրանց անհրաժեշտ է վարժեցնել աշխատանքի, կանոնավորապես ժամեր հատկացնել ֆիզիկական աշխատանքի, ինչպես նաև ընթերցանության և այլ զբաղմունքների համար։ Հետևեք, որ պարապմունքները համա-պատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին, և նրանք գիտելիքներ ձեռք բերեն օգտակար խորհուրդներ պարունակող, հետաքրքիր գրքերից։ԸԵԳ 140.3

    Ծնողները պիտի հասկանան, որ ամենակարևոր ղասը, որ պիտի ստանան երեխաները, տնային աշխատանքներին իրենց չափով մաս-նակցելն է։ Ծնողները պարտավոր են սովորեցնել երեխաներին ողջա-միտ վերաբերմունք ցույց տալ կյանքի նկատմամբ, հասկանալ, որ իրենք պիտի օգուտ բերեն։ Իմաստուն մոր ղեկավարությամբ տղաներն ու աղջիկները պետք է ընտանիքում ստանան առաջին դասն այն մասին, թե ինչպես կատարեն իրենց կենցաղային պարտականությունները։ԸԵԳ 141.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents