Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Համագործակցության սկզբունքը

    Ընտանեկան ղաստիարակության մեջ համագործակցության սկզբունքը անգնահատելի է։ Ավագ երեխաները պիտի օգնեն ծնողնե-րին մասնակցելով նրանց ծրագրերին ե կիսելով նրանց պարտակա-նությունները։ ժամանակ հատկացրեք՝ սովորեցնելու երեխաներին, ցույց տվեք, որ գնահատում եք նրանց օգնությունը, ուզում եք, որ նրանք ձեզ վստահեն, և հաճույք եք զգում նրանց հետ շփվելիս, և երեխաների արձագանքը չի ուշանա։ Եվ արդյունքում դուք ոչ միայն թեթևացած կզգաք գործերից և հոգսերից, իսկ երեխաները կգիտակցեն իրենց կարևորությունն ու պատրաստվածությունը գործնական աշխատանքներում, այլ նաև կամրապնդվեն ընտանեկան կապերը, և հաստատուն կդառնան նոր ձևավորվող մանկական բնավորությունների հիմքերը։ԸԵԳ 142.1

    Տարեցտարի նրանք պիտի կայուն առաջընթաց ունենան՝ աստի-ճանաբար աճելով մանկական անփորձությունից, ձեռք բերելով բա-վականին փորձ և դառնալով հասուն։ԸԵԳ 142.2

    Բարեխղճորեն կատարելով ոչ բարդ տնային պարտականություններ՝ տղաներն ու աղջիկները մտավոր, բարոյական և հոգևոր զարգացման հիմքն են դնում։ԸԵԳ 142.3

    Շատ բաներ, որ երեխաները կարող են սովորել գրքերից, ավելի պակաս կարևոր են, քան աշխատասիրության ու կարգապահության գործնական դասերը։ԸԵԳ 142.4

    Որոշ մայրեր ասում են. «Երեխաները խանգարում են ինձ, երբ փորձում են օգնել»։ «Նույնն էլիմ երեխաները, բայց դուք կարծում եք, թե ես թո՞ւյլ եմ տվել, որ նրանք զգան դա»։ Հաճախակի գովեք ձեր երեխաներին։ԸԵԳ 142.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents