Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հաստատունnւթյուն

    Փոփոխականությունը ընտանիքների ղեկավարման գործում մեծ վնաս կբերի, և դա, անկասկած, նույնքան վատ է, որքան և ղեկավա-րության բացակայությունն ընդհանրապես։ Ինչո՞ւ են երեխաներն այդքան հաճախ լինում համառ, անհնազանդ և անկարգ։ Պատճառը ընտանեկան դաստիարակությունն է։ Չափազանց շատ ծնողներ իրենց ընտանիքի ղեկավարման գործում տարանջատված են։ Հակասական ղեկավարությունը մեկ խիստ, մեկ նախկինում անթույլատրելի ինչ-որ բան թույլատրող, կործանարար է երեխայի համար։ԸԵԳ 154.4

    Աստված, ում հեղինակությունը մենք պիտի ընդունենք, արգելում է ամեն ճնշում ծնողների կողմից և ամեն անհնազանդություն՝ երեխաների կողմից։ Տերը լցվաժ է բարությամբ, ողորմությամբ և ճշմարտությամբ։ Նրա օրենքը սուրբ է, արդար և բարի, և պիտի կատարվի ծնողների ու երեխաների կողմից։ Ընտանիքում պետք է զգացվի գթասրտության և արդարության համատեղ ազդեցությունը։ «ճշմարտություն կբուսնի երկրից, և արդարություն վայր կնայի երկնքից” (Սաղմոս 85.11)։ԸԵԳ 154.5

    Այն ընտանիքներում, որտեղ այդպիսի կարգապահությունն է թագավորում, կկատարվեն Տիրոջ հրամանները։ԸԵԳ 154.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents