Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կենսուրախություն

    Թույլ մի տվեք, որ դժվարություններն ու առօրյա հոգսերը մթագնեն ձեր կյանքը։ Միշտ կգտնվի ինչ-որ բան, որ կբարկացնի ու կգրգռի ձեզ։ Մեր կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք այն դարձնում, և մենք ձեռք ենք բերում այն, ինչին ձգտում ենք։ Եթե մենք կյանքի մեջ տեսնում ենք միայն տխրություններ ու տագնապներ, եթե հակված ենք չափազանցնելու աննշան դժվարությունները, ապա մենք կբախվենք բազում խնդիրների, որոնց մասին անվերջ կմտածենք ու կխոսենք։ Չարժե տրվել վշտալի ու տհաճ մտքերին։ Հուզական ընկճվածությունը մեծ վնաս է բերում առողջությանը։ Վիշտն ու վախը չեն օգնի ուղղել չարիքը։ Բայց եթե մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կյանքի լուսավոր կողմին, ապա ամբողջովին ձեռք ենք բերում այն, ինչը մեզ ուրախ ու երջանիկ է ղարձնում։ «Ուրախ սիրտը օզտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնր» (Առակաց 17.22)։ԸԵԳ 190.4

    Յուրաքանչյուրին կարող է ձախորդություն հանդիպել, դա մարդ-կային ճակատագրի անխուսափելի մասն է։ Թող որ համբերությունը, երախաագիաության ոգին և սերը վառ լուսավորեն սիրտը, չնայած օրը կարող է լինել բոլորովին «ամպամած»։ԸԵԳ 191.1

    եթե մենք ժպտում ենք, այդ ժպիտը վերադառնում է մեգ եթե մենք մարդկանց հաճելի, բարի խոսքեր ենք ասում, նույնն էլ կասեն մեզ։ԸԵԳ 191.2

    Երբեմն մարդիկ գանում են, որ կենսուրախությունը համատեղելի չէ քրիստոնեական բնավորության արժանապատվության հետ, բայց դա սխալ է։ Երկինքը լի է ուրախությամբ, եթե մեր հոգին լցվում է երկնքի ուրախությամբ և արտահայտվում մեր խոսքերում ու վարքագծում, մեր Երկնային Հորը դա ավելի հաճելի է, քան մեզ մռայլ ու տրտում տեսնելը։ԸԵԳ 191.3

    ժպտացե՜ք, ծնողներ, ժպտացե՜ք, ուսուցիչներ։ Եթե ձեր սիրտը տխուր է, ջանացեք ցույց չտալ։ Սիրող, երախտապարտ սրտից բխող լույսը թող շողա ձեր դեմքին։ Ազատվեք խիստ գործունյա տեսքից, թափանցեք երեխաների կարիքների մեջ և ձեռք բերեք նրանց սերը։ Դուք պիտի ջանաք, որ նրանք լավ տրամադրվեն, եթե ուզում եք նրանց սրտերում տպավորել ճշմարտությունը։ԸԵԳ 191.4

    Եղեք ուրախ և երբեք չլինեք կոպիտ ու գռեհիկ։ Եթե ինչ-որ բան ձեզ գրգռում է, հունից դուրս գալու կարիք չկա։ Եթե ծնողներն ուզում են իրենց երեխաների մեջ դաստիարակել գեղեցիկ վարվելաձև, նրանց հետ երբեք կոպիտ չպիտի խոսեն։ Վարժվեք պահպանել դեմքի հաճելի արտահայտությունը և ջանացեք, որ ձեր ձայնը փնի հնարավորինս ավելի բարեհունչ։ Աստծո հրեշտակները միշտ լինում են ձեր երեխաների կողքին, և ձեր սուր, բարձր, գրգռված ձայնը անախորժ է նրանց լսողությանը։ԸԵԳ 191.5

    Իրերին նայեք ուրախ լույսի ներքո, ջանացեք ցրել հոգին պատած խավարը։ Լավ տրամադրվեք մարդկանց նկատմամբ։ Թող կենսուրա-խությամբ, բարությամբ և սիրով լցվի ձեր տունը։ԸԵԳ 191.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents