Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    37 - Հ1ՃԵԳԻՍՏԵ ԱՆՀՐԱԺԵԸՏ է (HEADING HAS TO BE FIXED)

    Ասıրվաձ հանգիսıր է սıրեղձել նրանy համար, ովիեր աշիաıրnıմ են։

    Գnյուրյուն nւնեն հիվանդ երևակայությամբ մարդիկ, ում հա— մար կրոնը բռնություն է, որը նրանց ղեկավարում է երկաթե գավազանի օգնությամբ։ Այդպիսի մարդիկ մշտապես ողբում են իրենց արատավորությունից և հառաչում կարծեցյալ չարի պատճառով։ Նրանց սրտերում սեր չկա, նրանց տեսքը միշտ մռայլ է։ Նրանք քարանում են երիտասարդների, ինչպես նաև մյուսների անմեղ ծիծաղից։ Նրանց կարծիքով ցանկացած հանգիստ և զվարճություն մեղք է, և ենթադրում են, որ պիտի լինեն մշտապես խիստ ու դաժան։ Դա մի ծայրահեղություն է։ Մյուսները կարծում են, թե միտքը միշտ պետք է զբաղված փնի նոր զվարճությունների և ուրախությունների հայտնագործմամբ, և դա, իբր, կնպաստի առողջությանը։ Նրանք սովորում են ապրել լարված վիճակում և առանց դրա իրենց վատ են զգում։ Այդ մարդիկ ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ։ Քրիստոնեության ճշմարիտ սկզբունքները բոլորի համար ուրախության աղբյուր են հանդիսանում, որի լայնությունն ու երկարությունը, խորությունն ու բարձրությունը անչափելի են։ •ԸԵԳ 205.1

    Մենք պիտի ձգտենք թարմացնել մեր հոգին և ամրացնել մեր մարմինը համապատասխան զվարճությունների միջոցով ձգտելով օգտա— գործել ֆիզիկական և մտավոր ուժերը Աստծո փառքի համար։ Մեր զվարճությունները անառողջ չպետք է լինեն՝ ուրախության իմաստից զուրկ, նման անհեթեթության։ Մենք կարող ենք մեր ժամանցն այնպես կազմակերպել, որ այն օգուտ բերի և վեհացնի նրանց, ում հետ մենք շփվում ենք։ Մենք պիտի ունենանք հանգստանալու ժամանակ, խորհրդածելու ժամանակ։ Նա, ով զբաղված է ուսմամբ ե գրասենյակային աշխատանքով, պիտի հանգստանա։ Մտքին չպետք է հարկադրել աշխատել մշտապես լարված, որովհետև այդ նրբակերտ մեխանիզմը կարող է շարքից դուրս գալ։ԸԵԳ 205.2

    Ինչպես բանականությունը, այնպես էլ մարմինը կարիք ունեն վարժությունների։ Ֆիզիկական վարժությունների վրա ծախսված ժամանակը զուր չի անցնի։ Լավ աշխատելու համար բոլոր օրգաններին անհրաժեշտ է համապատասխան վարժանք։ Երբ ուղեղը մշտապես աշխատում է, իսկ օրգանիզմի մյուս օրգանները անգործ են, տեղի է ունենում ֆիզիկական և մտավոր ուժերի թուլացում։ Մարդը կորցնում է կենսուրախությունը, միտքը կորցնում է առույգությունը, և արդյունքում առաջանում է հիվանդագին գրգռվսւծություն։ԸԵԳ 206.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents