Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ինչպե՜ս զվարճանալ

    Երիտասարդները չեն կարող լինել այնպես հավասարակշռված և լուրջ, ինչպես տարեցները, իսկ երեխաները այնպես զուսպ, ինչպես ծնողները։ Դատապարտելով անհամեստ զվարճությունները, որոնց նրանք տրվում են, ծնողներն ու ուսուցիչները դրանց փտխարեն պիտի առաջարկեն ինչ-որ այլ բան։ Երիտասարդներին մի կաշկանդեք խիստ, դաժան կանոններով և սահմանափակումներով, որպեսզի նրանք իրենց ընկճված չզգան։ Հաստատ, բարյացակամորեն և հոգատարությամբ ղեկավարեք ձեր երեխաներին, որպեսզի նրանք իմանան, որ դուք այդ անում եք հանուն իրենց բարօրության։ԸԵԳ 206.2

    Երեխաներին ցավալի փորձառություններ պետք չեն։ Աստծո պատվիրանները և խոստումները հաստատում են այդ։ Իմաստության ճանապարհները «հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները խաղաղություն են» (Առակաց 3.17)։ԸԵԳ 206.3

    Մարդկության պատմության սկզբում կյանքը պարզ էր։ Մարդիկ բնությանը մոտ էին ապրում։ Երեխաները ծնողների հետ կիսում էին աշխատանքը և դրանով իսկ ճանաչում բնության գանձարանի գեղեց-կությունն ու գաղտնիքները։ Անտառների ու դաշտերի անդորրի մեջ նրանք խորհրդածում էին մեծ ճշմարտությունների մասին սերնդե-սերունդ փոխանցելով իրենց սրբազան հավատը։ Այսպիսի դաստիա-րակությունը մարդկանց դարձնում էր ուժեղ։ԸԵԳ 206.4

    Ներկա դարում կյանքը բոլորովին այլ է։ Չնայած մենք հնարա-վորություն էլ չունենք ամբողջովին տրվելու վաղեմի ժամանակների պարզ սովորություններին, սակայն կարող ենք դրանցից դասեր քաղել, որոնք մեր հանգստի ժամանակը կդարձնեն մարմնի, մտքի ե հոգու ճշմարիտ կատարելագործման ժամանակ։ԸԵԳ 207.1

    Քաղաքում ապրող մի քանի ընտանիքներ կարող են կազմա-կերպված գնալ գյուղական վայրեր, գեղատեսիլ լճի ափ կամ զով ու գեղեցիկ մի անտառ։ Ձեզ հետ վերցրեք պարզ, առողջ սնունդ, ամենալավ տեսակի մրգեր ու հացահատիկեղեն և տեղավորվեք ծառերի հովանու կամ երկնային վրանի տակ։ Ուղևորությունդ հոգսերը և շրջապատող մթնոլորտը կբացեն ախորժակը, և բոլորը կմասնակցեն հացկերույթին, որին կնախանձեին անգամ թագավորները։ԸԵԳ 207.2

    Այդպիսով, մեծահասակներն ու երեխաները իրենց ազատ կզգան առօրյա հոգսերից, աշխատանքից ու հիմնախնդիրներից։ Երեխաների հետ շփվելով ծնողներն իրենք պիտի որոշ իմաստով երեխաներ դառ— նան իրենց ուժերի չափով անելով ամեն ինչ, որպեսզի որդիներին ու դուստրերին հաճույք պատճառեն։ Թող ամբողջ օրը նվիրվի հանգստին։ Բացօթյա վարժությունները խիստ օգտակար են բոլորի առողջության համար, ովքեր աշխատում են գրասենյակներում և նստակյաց կյանք են վարում։ Հնարավորության դեպքում բոլորը պիտի ձգտեն ակտիվ հանգստի։ Դրանից ոչինչ չի կորչի, բայց շատ բան ձեռք կբերվի։ Մարդիկ կսկսեն աշխատել թարմացած, նրանց օրգանիզմը կնախապատրաստվի դիմադրելու հիվանդություններին։ԸԵԳ 207.3

    Տեր Աստված Նա, ով տնկելէ հսկայական ծառեր, նրանց զգես-տավորել փարթամ տերևներով, մեզ համար արարել վառ և գեղեցիկ ծաղիկներ, ում հմուտ ձեռքն ու հրաշալի աշխատանքը մենք տեսնում ենք բնության ամբողջ թագավորության մեջ, չի ցանկանում մեզ դժբախտ դարձնել, ընդհակառակը, Նա ուզում է, որ մենք անտարբեր չլինենք մեզ շրջապատող գեղեցկության նկատմամբ և հիանանք նրանով։ Նա կամենում է, որ մենք լինենք երջանիկ տեսնելով Իր ստեղծած բնության հրաշքները։ԸԵԳ 208.1

    Ծնողները չափից ավելի հաճախ են խրախուսում ուրախությունների հանդեպ երեխաների սերը։ Նրանք համաձայն են տարածված այն կարծիքին, որ երեխաների և երիտասարդների կյանքի վաղ տարիներն անհրաժեշտ է ծախսել անգործության վրա չարգելելով զվարճություններն ու ցուցաբերելով անմիտ ներողամտություն։ Այդպես երեխաների ու երիտասարդների մոտ ի հայտ է գափս հակում գրգռիչ բավականությունների նկատմամբ, նրանք սովորում են ուրախություն գտնել հրապուրիչ ներկայացումներում, և նրանց մոտ բացահայտ տհաճություն է առաջանում աննշան, բայց անհրաժեշտ կենցաղային պարտականությունների նկատմամբ։ԸԵԳ 208.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents