Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ներողամտության հարցում, 26 Մայիս

    MissingԱԴ 155.1

    Քրիստոսը հանդիսանում է մեր օրինակը։ Նա գլխավորեց մարդկային րնտանիքր, որպեսզի կատարեր մի գործ, որի կա-րևորությունը մարդիկ չեն հասկանամ, քանի որ չեն գիտակցում, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են ընձեռված իրենց՝ որպես Աստծո ընտանիքի անդամների։... Նրա ոդորմությունր թուլություն չէր, այլ մեդքը պատժելու սարսափազդու զորություն... միևնույն ժամանակ մի ուժ, որ շահում է մարդկության սերը։ Քրիստոսի միջոցով Արդարությունը հնա-րավորություն ունի ներելու՝ առանց իր վեհ սրբությունը անգամ նվա-զագույնս զոհաբերելու։ԱԴ 155.2

    Քրիստոսը սովորեցրեց մեզ աղոթել. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»,— և ավելացրեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների»։ԱԴ 155.3

    Եթե ինչ-որ մեկը ձեր նկատմամբ զանցանք է գործել և չափազանց հպարտ ու համառ է, որպեսզի ասի. «Ես մեղանչեցի քո առաջ”, չե՞ք գնա արդյոք նրա մոտ և ասի. «Հանուն Քրիստոսի ես սիրում և ներում եմ քեզ»։ Հիսուսը կտեսնի և հավանություն կտա նման սրտաբուխ արարքին, և, ինչպես որ վարվեք ուրիշների հանդեպ, այդպես էլ կվարվեն ձեր հանդեպ։ԱԴ 155.4

    Մենք պետք է խղճանք և կարեկցենք մեր դեմ մեդանչածներին, անկախ այն բանից, խոստովանում են նրանք իրենց սխալները, թե ոչ։ Եթե նրանք չապաշխարեն և չխոստովանեն, ապա նրանց մեղքերը գրանցված կմնան երկնային գրքերում և դատաստանի օրը կվկայեն իրենց դեմ, բայց եթե ներում խնդրեն, ... մենք պիտի պատրաստա— կամությամբ և ի սրտե ներենք նրանց մեր դեմ գործած զանցանքները։ԱԴ 155.5

    ճշմարիտ երջանկությունը հարստության կամ պաշտոնի մեջ չէ, այլ սուրբ և անարատ սրտի մեջ, որ մաքրված է ճշմարտությանը հնազանդվելու միջոցով։... Յուրաքանչյուրը հնարավորություն ունի կենսագործելու երկնքի սկզբունքները։ Առանց վրեժխնղիր լինելու անարդար վիրավորանքը ներելը դրսևորումն է այն իմաստության, որը ինքնին իսկական բարություն է։ Քրիստոսանման սերը նրանց նկատմամբ, ում միջոցով Տերը գործել է, վկայում է բնավորության իրական վերափոխության մասին։ԱԴ 155.6