Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Իսկական ընկերոջ խորհուրդը ուրախացնում է սիրտը, 3 Հունիս

    Յուղն ու խունկը ուրախացնում են uիրտը, նաև. ընկերոջ քաղgր խոuքը մտերիմ խրատով Առակաg 27. 9:ԱԴ 164.1

    Յուրաքանչյուր ոք կարող է վատ վիճակում հայտնվել, տխրութ-յունն ու վհատությունը կարող են ընկճել ամենքին. նման պահե-րին ընկերոջ ներկայությունը, որ կմխիթարի և ուժ կհաղորդի, ետ կմղի թշնամու նետերը։ Քրիստոնյա ընկերները կիսով չափ անգամ չեն վարվում այնպես, ինչպես պետք է որ վարվեին։ Փորձության կամ ճգնաժամի պահերին որքա՜՜ն կարևոր է իսկական ընկերը։ Սատանան այդ ժամանակ ուղարկում է իր գործիչներին, որպեսզի սայթաքեցնեն դողդոջուն ոտքերը, սակայն իսկական ընկերները իրենց խորհուրդներով, հուսադրող և հոգին վերածնող, հավատ ներշնչող խոսքերով կարող են ցուցաբերել մի օգնու-թյուն, որն ավելի թանկ է, քան մեծարժեք մարգարիտները։ԱԴ 164.2

    Սամուելի կյանքը վաղ մանկությունից եղել էր բարեպաշտ և նվիր-ված։ Պատանեկության տարիներին նա գտնվում էր Հեղիի խնամակա-լության տակ, և նրա բնավորության գրավչությունը ջերմ զգացմունքներ էր արթնացրել տարեց քահանայի սրտում։ Նա բարի, վեհանձն, ջանասեր, հնազանդ և սիրալիր էր։ Հեղիի՝ ազգի քահանայապետի և այդ մանկան այդչափ ջերմ ընկերությունը բացառիկ երևույթ էր։ Սամուելը օգնության հասնող և գորովալից էր, և ոչ մի հայր երբեք չի սիրել իր զավակին ավելի քնքշորեն, քան Հեղին սիրում էր այս պատանուն։ԱԴ 164.3

    Որքա՝ն հուզիչ է, երբ երիտասարդներն ու տարեցները ապավինում են միմյանց՝ երիտասարդները տարեցներից խորհուրդ և իմաստություն ակնկալելով, իսկ տարեցները երիտասարդներից՝ օգնություն և կարեկ-ցանք։ Դա այդպես էլ պետք է լինի։ Աստված ուզում է, որ երիտասարդները ունենան այնպիսի բնավորություն, որ հաճույք ստանան մեծահասակների հետ ընկերություն անելուց, որ ջերմ սիրով կապված լինեն նրանց, ովքեր մոտենում են գերեզմանի շեմին։ԱԴ 164.4

    Իսկական ընկերոջ ամուր, քաջալերող ձեռքսեղմումը ավելի թանկ է, քան ոսկին և արծաթը։ԱԴ 164.5