Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ջանացեք ընկերանալ իմաստունների հեա, 4 Հունիս

    իմաստունների Հեա վարվողը իմաստուն կգառնա, բայց տխմարների Հետ ընկերացողը կչարանա։ Առակաց 13. 20:ԱԴ 165.1

    Ամենավաղ հասակից պետք Է երեխաների բնավորության մեջ սերմանել կայուն և ազնիվ սկզբունքներ, որպեսզի չափահաս տարիքում, դաոնալով երիտասարդ, հասնեն ամենաբարձր մակարդակի։ Երիտասարդները պետք Է լրջորեն կշռադատեն և ճշտեն իրենց կյանքի նպատակն ու գործի բնույթը և այնպես նախապատրաստվեն, որ իրենց սովորություններում զերծ լինեն ամեն տեսակ ապականությունից։ Եթե նրանք փափագում են այնպիսի դիրք գրավել, որի միջոցով կկարողանան ազդել ուրիշների վրա, ապա նրանք պետք Է իրենց ուժերի նկատմամբ վստահ լինեն։ԱԴ 165.2

    Եթե թեկուզ շրջապատված լինենք այնպիսի ազդեցություններով, որ բարքերը ապականելու և հոգին կործանելու միտում ունեն, կարող ենք հեռու մնալ այլասերումից և այնպես անել, որ չար ընկերակցությունները չապականեն մեր սրտերը։ Յուրաքանչյուր երիտասարդ պետք Է ձգտի ըն-կերանալ նրանց, ովքեր տքնանքով, բայց աներեր քայլերով դեպի վեր են ընթանում։ԱԴ 165.3

    Քննեցեք ձեր սրտերը, ձեր ընթացքը։ Մտածեք, թե ինչպիսի ընկերներ եք ընտրում։ Արդյո՞ք ջանում եք ընկերանալ իմաստունների հետ, թե՞ նախընտրում եք աշխարհային ընկերներին, որոնք չեն երկյուղում Աստ-ծուց և չեն հնազանդվում Ավետարանին։ԱԴ 165.4

    Մանուկների և երիտասարդների միակ պաշտպանությունը Աստծո սիրո ու Նրա երկյուղածության մեջ հարատևելն Է։ Թող նրանք այնպիսի բարեկամներ ընտրեն, որոնք ապացուցում են, որ խրախուսելու են բարի նպատակները, ճիշտ սովորությունները և բնավորության շիտակությունը։ Թող ընտրեն նրանց ընկերակցությունը, ովքեր իրագործում են աստվա-ծաշնչական ճշմարտությունը և քայլում իրենց ճանապարհը լուսավորող լույսի ներքո։ԱԴ 165.5

    Եթե ուզում եք լայն հայացքների, վեհ մտքերի և ձգտումների տեր լի-նել, ընտրեք ճիշտ սկզբունքներն ամրապնդող ընկերակցություններ։ Թաnղ յուրաքանչյուր միտք և ամեն մի գործողության նպատակ ուղղված փնի ապագա կյանքի և հավիտենական երջանկության ձեռքբերմանը։ԱԴ 165.6