Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ոչ թե մի քանի սիրելիներ, այլ շատ ընկերներ 8 Հունիս

    Ամեն ժամանակ սիրող է բարեկամ՛ը, և եղբայրը նեղ օրվա Համար է ծնված։ Աոակաց 17. 17:ԱԴ 169.1

    Իմաստնաբար ցուցաբերված կարեկցանքը լավ է, սակայն այն պետք է խելամտորեն դրսևորել այն համոզվածությամբ, որ կա-րեկցանքի առարկան արժանի է դրան։ Իսկ ինչ կարելի է ասել խորհուրդն ու խրատն ընդունելու մասին։ Առակաց 25.9-12։ «Դատդ վարիր ընկերոջդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի հայտնիր, որ միգուցե լսողը քեզ անար-գի... Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկե խնձորներ են ար-ծաթե զարդերի մեջ։ Ոսկե օղ և գոհարեղեն մանյակ է իմաստունի խրա-տը՝ լսող ականջի համար»։ Երբ միմյանց հետ հաղորդակցվում ենք, որ-պեսզի օգնենք իրար երկինք գնալ, երբ զրույցը աստվածայինի և երկնա-յինի մասին է, ապա արժե խոսել, սակայն երբ զրույցի նյութը անձն է, երկ-րավոր և անկարևոր բաները, լռությունը ոսկի է։ Հնազանդ ականջը հան-դիմանությունը կընդունի խոնարհությամբ, համբերատարությամբ և խրա—տընկալությամբ։ Այդ դեպքում է միայն, որ միմյանց հետ մեր հաղոր-դակցվելը օգտակար է և իրականացնում է Աստծո կամքը։ Երբ երկու կողմն էլ գործում են ըստ աստվածային խրատի, իմաստուն հանդիմա—նողը կատարում է իր պարտականությունը, իսկ հնազանդ ունկնդիրը լսում և դասեր է քաղում։ԱԴ 169.2

    Ամեն ընկերակցություն, որ կազմում ենք, որքան էլ սահմանափակ փնի, որոշակի ազդեցություն է գործում մեզ վրա։ Այդ ազդեցության ուժը կախված է մտերմության աստիճանից, շփման հաճախականությունից և ընկերոջ հանդեպ տածած մեր սիրուց և հարգանքից։ԱԴ 169.3

    Ձեր բարյացակամությունն ու անանձնասեր վերաբերմունքը չպետք է ցուցաբերվեն միայն մի քանի սիրելիների նկատմամբ, այլ բոլոր նրանց, ում հետ հաղորդակցվում եք։ Այս կերպ ձեռք եք բերում ընկերներ և ստեղծում կապվածություն, որ թանկ է ու հարատև։ Ձեր գործերը անդրա-դառնալու են ձեր վրա։ԱԴ 169.4

    Հասարակության հետ կապեր ստեղծելու միջոցով քրիստոնեությունը շփման մեջ է մտնում աշխարհի հետ։ Աստվածային լույսն ստացած ամեն ոք պարտավոր է լուսավորել նրանց ուղին, ովքեր չեն ճանաչում Կյանքի Լույսը։ԱԴ 169.5