Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Բնությունը աnողջություն ն երջանկություն է պարգևում, 12 Հունիս

    Որքան մեձ են քո գործերը, ով Sեր. նրանg բոլորն իմաuտnւԹյունով ես արել երկիրը լիքն է քn ստեղծվածներով: Uաղմոս 104. 24:ԱԴ 173.1

    Բացօթյա կյանքը մաքուր և անմեղ լինելու ցանկություն է ներշնչում։ Բնության բուժիչ մեծ պաշարների կենդանացնող, վերածնող, կենսատու հատկությունների ներգործությամբ օրգանիզմի գործունեու-թյունը ակտիվանում է, միտքը՝ արթնանում, երևակությունը՝ զարգանում, հոգին՝ կենդանանում։ Միտքը պատրաստ է լինում գնահատել Աստծո խոսքի գեղեցկությունը։ԱԴ 173.2

    Մաքուր օդը առողջություն և կյանք է տալիս։ Այն ուժ է հաղորդում ողջ օրգանիզմին։ԱԴ 173.3

    Բնության գեղեցկությունն ինքնին հեռացնում է հոգին մեղքից ու աշ-խարհային հրապուրանքներից և ուղղում դեպի մաքրություն, խաղաղու-թյուն ե Աստված։ԱԴ 173.4

    Ուստի հող մշակելը նախընտրելի աշխատանք է մանուկների և երի-տասարդների համար։ Այդպիսով նրանք անմիջականորեն շփվում են բնության և բնության Աստծո հետ։ Նյարդային երեխայի կամ երիտա-սարդի համար... սա հատկապես օգտակար է։ Բնության ուսումնասիրու-թյունը առողջություն և երջանկություն կշնորհի, ե ստացած տպավորու-թյունները չեն ջնջվի նրա հիշողությունից, քանի որ կզուգորդվեն այն առարկաների հետ, որ միշտ նրա աչքի առջև են։ԱԴ 173.5

    Բնությունը մի բանալի է, որ Աստված հանձնել է մարդկանց որդի-ներին՝ Իր խոսքի գանձարանը բացելու համար։ Անտեսանելին լուսաբան-վում է տեսանելիի միջոցով, աստվածային իմաստությունը, հավիտե-նական ճշմարտությունը, անսահման շնորհը ըմբռնվում են Աստծո ձեռքի գործերի օգնությամբ։ Աստված գեղեցիկ է ստեղծել աշխարհը, որովհետև փափագում է, որ երջանիկ լինենք։ԱԴ 173.6

    Որպեսզի մանուկներն ու երիտասարդները լինեն առողջ, կայտառ, աշխույժ և լավ զարգացած մկաններով ու մտքով, նրանք պիտի շատ ժամանակ անցկացնեն բաց օդում և կանոնավոր աշխատանք ու զվար-ճություն ունենան։ԱԴ 173.7

    Իսկական երջանկությունը ոչ թե հպարտության և ճոխության մեջ է, այլ Աստծո հետ Նրա ստեղծագործության միջոցով հաղորդակցվելու մեջ։ԱԴ 173.8