Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պահպանելով կենդանի մեխանիզմը, 13 Հունիս

    Uիրելի, աղոԹք եմ անում որ ամեն բահի մեջ Հաջող և առողջլինես, ինչպես քո Հոգին Հաջող Է։ ՀովՀաննես 2:ԱԴ 174.1

    Օրգանիզմի ճիշտ օգտագործումը ամենաարժեքավոր դասն է, որ պետք է յուրացնել։ Մենք չպետք է զբաղվենք միայն մտավոր կամ միայն ֆիզիկական աշխատանքով, այլ պետք է լավագույնս օգտա-գործենք մարդկային օրգանիզմը կազմող զանազան մասերը՝ ուղեղը, ոս-կորները, մկանները, գլուխը, սիրտը։ԱԴ 174.2

    Օրգանիզմի ճիշտ օգտագործումը ներառում է իր, աշխարհի և Աստծո հանդեպ պարտավորությունների ողջ շրջանը։ Ուստի համաչափ գործա-ծենք մեր ֆիզիկական և մտավոր ուժերը։ Յուրաքանչյուր գործողության որակը որոշվում է նրա շարժառիթով, և եթե շարժառիթները վեհ, մաքուր ե անշահախնդիր չեն, միտքն ու բնավորությունը երբեք հավասարա-կշռված չեն փնի։ԱԴ 174.3

    Դուք Նրանն եք՝ Տիրոջը, քանզի Նա է արարել ձեզ։ Նրանն եք փրկա— գնմամբ, քանզի Իր կյանքն է տվել ձեզ համար։ Պահպանեք ձեր կենդանի մեխանիզմի յուրաքանչյուր մասը, որ կարողանաք գործածել այն Աստծո համար։ Պահպանեք այն Նրա համար։ Ձեր առողջությունը կախված է ձեր օրգանիզմը խելամիտ օգտագործելուց։ Սխալ մի գործածեք ձեր աստվածատուր ուժերը՝ ֆիզիկական, մտավոր և բարոյական։ Ձեր բnլոր սովորությունները պետք է վերահսկվեն մտքի կողմից, որը իր հերթին վերահսկվում է Աստծո կողմից։ԱԴ 174.4

    Եթե երիտասարդ տղամարդիկ և կանայք ուզում են հասնել Քրիստո-սի կատարյալ հասակին, նրանք պիտի խելամտորեն վարվեն իրենք իրենց հետ։ Ցանկացած վնասակար սովորություն՝ ուշ քնելը, առավոտյան ուշ արթնանալը, արագ ուտելը, պետք է վերացվի։ Լավ ծամեք ուտելիքը։ Շտապելով մի՜ կերեք։ Լավ օդափոխեք ձեր սենյակը թե՜ ցերեկը, թե՜ գի-շերը և օգտակար ֆիզիկական աշխատանք կատարեք։ ճիշտ և լիակատար օգտագործելով մեր ուժերը օգտակար աշխատանքում, առողջ պահելով բոլոր օրգանները, պահպանելով նրանց այնպես, որ միտքը, ջլերն ու մկանները գործեն ներդաշնակորեն՝ կարող ենք ամենաարժեքավոր ծառայությունը մատուցել Աստծուն։ԱԴ 174.5