Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է մաքուր լինենք թե՜ ներքուստ, թե’ արտաքնապես, 15 Հունիս

    Եվ ձեզ վրա մաքուր ջnւր պիտի սրսկեմ՛, և. մաքուր պիտի լինեք. ձեր բոլոր պղծուԹյուններից և ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ՝ ձեզ։ Եզեկիել 36. 25:ԱԴ 176.1

    Աստծուն հաճո լինելու համար ժողովրդի առաջնորդները պետք է խիստ ուշադրություն դարձնեին Իսրայելի զորքերի սանիտա-րական վիճակին, անգամ պատերազմի գնալիս։ Յուրաքանչյուր անձի՝ գլխավոր հրամանատարից մինչև շարքային զինվորը, սուրբ պարտքն էր մաքուր պահել իրեն և իր շրջակայքը, քանզի Իսրայելը Աստծո ընտրյալ և սեփական ժողովուրդն էր։ Նրանք պարտավոր էին սուրբ լինել ինչպես մարմնով, այնպես էլ հոգով։ Նրանք չպետք է անհոգ լինեին կամ արհա—մարհեին իրենց անձնական պարտականությունները։ Ամեն իմաստով պիտի մաքրություն պահպանեին։ Նրանց շուրջը չպետք է թափթփվա- ծություն լիներ, ոչ մի վնասակար բան չպիտի աղտոտեր մթնոլորտը։ԱԴ 176.2

    Եհովայի կողմից Սինա սարի վրա արտասանված տաս պատվիրան-ները չեն կարող ապրել նրանց սրտերում, ովքեր անփույթ և փնթի են։ Եթե իսրայելացիները իրավունք ստացան լսելու այդ սուրբ օրենքի հռչակումը միայն այն բանից հետո, երբ հնազանդվելով Եհովայի պատվերին, մաքրեցին իրենց հագուստը, ապա ինչպե՞ս կարող է նույն սրբազան օրենքը գրվել նրանց սրտերի վրա, ովքեր չեն հետևում իրենց անձի, հագուստի կամ տների մաքրությանը։ Դա անհնարին է։ԱԴ 176.3

    Երկինքը մաքուր և սուրբ վայր է։ Աստված էլ մաքուր և սուրբ է։ Բոլոր նրանք, ովքեր ներկայանում են Նրա առջև, պետք է նկատի առնեն Նրա խրատները և գան մաքուր մարմնով և հագուստով՝ սրանով հարգանք ցուցաբերելով թե՜ իրենց, թե՜ Նրա հանդեպ։ Սիրտը նույնպես պետք է սրբված փնի։ Հակառակ դեպքում նրանք կանարգեն Նրա սուրբ անունը՝ երկրպագելով Նրան ապականված սրտերով և թափթփված տեսքով։ Աստված տեսնում է այս ամենը։ Նա նկատի է առնում Իրեն երկրպագողների սրտի պատրաստ լինելը, մտքերը, մաքրությունը։ԱԴ 176.4

    Հրեշտակների վրա տպավորություն է գործում այն, ինչ նրանք տեսնում են Աստծո ժողովրդի շրջակա միջավայրում։ԱԴ 176.5