Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Օրհնություն հանդիսացող լավ երաժշտությունը, 21 Հունիս

    Ծառայեgե ք Sիրոջն ուրախությունով, եկե ք նրա երեսի առաջ gնժnւթյունnվ: Uաղմnս 100. 2:ԱԴ 182.1

    Թող տանը քաղցրահունչ, սուրբ երգեր հնչեն, և կպակասեն պարսավանքի խոսքերը, ու կկրկնապատկվեն կայտառությունը, հույսը և ուրախությունը... Որպես պաշտամունքի մաս՝ երգեցողությունը ծառայություն է ճիշտ այնպես, ինչպես աղոթքը։ Եվ շատ երգեր իրենցից աղոթք են ներկայացնում։ԱԴ 182.2

    Ես տագնապում եմ, երբ ականատես եմ լինում երիտասարդ տղամարդկանց և կանանց թեթևամտությանը, ովքեր ասում են, թե հավատում են ճշմարտությանը... Նրանք սուր երաժշտական լսողություն ունեն, իսկ սատանան գիտի, թե որ օրգաններն է պետք գրգռել միտքը աշխուժացնելու, զբաղեցնելու և հմայելու համար այնպես, որ Քրիստոսը ցանկալի չլինի... Երիտասարդների վրա լուրջ պատասխանատվություն է դրված, որին նրանք անհոգաբար են վերաբերվում։ Նրանց տներում հնչող երաժշտությունը, սրբության և հոգևոր կյանքի մղելու փոխարեն, նրանց միտքը ճշմարտությունից շեղելու միջոց է դարձել։ Թեթևամիտ երգերն ու ժամանակակից հանրամատչելի երաժշտությունը կարծես համապատասխանում է նրանց ճաշակին։ Երաժշտական գործիքները խլում են այն ժամանակը, որը պետք է նվիրվեր աղոթքին։ Երաժշտությունը մեծ օրհնություն է, եթե չի չարաշահվում, սակայն սխալ օգտագործելու դեպքում՝ այն սոսկալի անեծք է։ԱԴ 182.3

    Ի՞նչ օգուտ, եթե երաժշտական կրթություն եք ստացել, սակայն երբեք չեք սովորել երգել նոր երգը։ Ի՞նչ արժեք ունի այղ կրթությունը, եթե չեք սովորել լինել Տիրոջ ընտանիքի անդամներ՝ Աստծո որդիներ և դուստրեր։ԱԴ 182.4

    Նա, ում սրտում ապրում է Փրկիչը, երբեք չի անարգի Նրան ուրիշների առաջ այնպիսի երաժշտություն նվազելով, որը միտքը շեղում է Աստծուց և Երկնքից ու դարձնում դեպի դատարկ ու աննշան բաները։ԱԴ 182.5

    Երաժշտությունը ստեղծվել է՝ սուրբ նպատակի ծառայելու, մտքերը դեպի մաքուրը, ազնիվն ու վեհացնողը դարձնելու և հոգամ Աստծո նկատմամբ նվիրվածություն և երախտագիտություն արթնացնելու համար։ԱԴ 182.6

    Երբ Տիրոջ ծառաների բանակը երկրի վրա փառաբանության երգեր է երգում, երկնային երգչախումբը ձայնակցում է երախտագիտության արտահայտությանը՝ փառաբանելով Աստծուն և Նրա Որդուն։ԱԴ 182.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents