Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ավելի լավ ժառանգությունը, 30 Հունիս

    Դեպի այն անեղծ և անարատ և անթառամ ժառանգությունը, որ երկնքում պաՀվաժ է ձեղ Համար։ Ա Պետրոս 1. 4:ԱԴ 191.1

    Մեր աղոթքներն առ Աստված չպետք է բխեն եսամոլական ձգտումներով լցված սրտերից։ Աստված հորդորում է մեզ ընտ-րել այն պարգևները, որոնք կփառավորեն Իր անունը։ Նա կամենում է, որ մենք ընտրենք երկնայինը, ոչ թե երկրայինը։ Նա լայն բաց է անում մեր առաջ երկնային հարաբերությունների հնարավորություններն ու առավե-լությունները։ Խրախուսում է մեր ամենաբարձր նպատակները, պահպա-նում մեր ամենաընտիր գանձը։ Երբ աշխարհային ունեցվածքը ոչնչանա, հավատացյալը կցնծա իր երկնային գանձով, հարստություն, որ չի կարող կորչել ոչ մի երկրային աղետի ժամանակ։ԱԴ 191.2

    Որքան ցավալի է, որ մարդիկ հրաժարվում են անապական ժառան-գությունից և ապրում՝ իրենց հպարտությունը, եսասիրությունն ու ցուցամոլությունը հագեցնելու համար՝ սատանայի իշխանությանը ենթարկվելով, կորցնելով այն օրհնությունը, որ կարող էին ունենալ թե՜ այս, և թե՜ գալիք կյանքում։ Նրանք կարող էին մտնել երկնային պալատները և ազատության ու հավասարության սկզբունքներով հաղորդակցվել Քրիստոսի, երկնային հրեշտակների և Աստծո իշխանների հետ, սակայն, որքան էլ անհավանական թվա, բայց նրանք շրջվում են երկնքի գրավչությունից։ԱԴ 191.3

    Սատանան պայքարում է մարդկանց հոգիների համար... Նա չի ուզում, որ նրանք վայրկենապես անգամ տեսնեն այն պատիվն ու հավիտենական փառքը, որը սպասվում է ապագա երկնաբնակներին, կամ ունենան այնպիսի փորձառություն, որը կանխավայելումն է երկնային երջանկության...ԱԴ 191.4

    Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին՝ որպես իրենց Փրկիչ, ստանում են և այս, և՜ գալիք կյանքի խոստումը... Քրիստոսի ամենահա— մեստ աշակերտը կարող է դառնալ երկնքի բնակիչ, Աստծո անապական, անթառամ ժառանգության ժառանգորդ։ Երանի՜ թե ամեն մեկը ընտրեր երկնային պարգևը, դառնար Աստծո ժառանգ՝ տիրանալով մի անվերջ աշխարհի ժառանգությանը, որը ոչ ոք չի կարող նրանից խլել։ Օ՜, մի ընտրեք աշխարհը։ԱԴ 191.5