Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ասածո ներկայության գիտակցումը ցրում է վախը, 9 Հուլիս

    MissingԱԴ 201.1

    Միայն Աստծո ներկայության գիտակցումը կարող է ցրել այն վախը, որը երկչոտ զավակի համար կյանքը բեռ է դարձնում։ Թող նա միշտ հիշի հետևյալ խոստումը. «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրա-նից վախեցողների չորս կողմը և փրկում է նրանց»։ Թող նա կարդա այն զարմանալի պատմությունը Եղիսեի կյանքից, երբ լեռնային քաղաքում հրեշտակների հզոր բանակը կանգնեց նրա և թշնամու զինյալ զորքերի միջև։ Թող կարդա, թե ինչպես բանտարկված և մահվան դատապարտ-ված Պետրոսին հայտնվեց Աստծո հրեշտակը, ինչպես ապահովությամբ դուրս բերեց նրան զինված պահակախմբերի կողքով, ծանր փականներով ու սողնակներով վիթխարի դռների և երկաթյա դարպասի միջով։ Թող կարդա նաև ծովի վրա տեղի ունեցած այն դեպքի մասին, երբ փոթորկի գիրկն ընկած, աշխատանքից, սպասումից և երկարատև ծոմից ուժասպառ-ված զինվորներին ու նավաստիներին բանտարկյալ Պողոսը, որին մահա-պատիժ էր սպասվում, ասաց խրախուսական և հուսադրող այս սքանչելի խոսքերը. «Քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից և ոչ մեկի ան- ձին վնաս չպիտի հասնի, որովհետև այս գիշեր Աստծո հչեշտակը, որին պատկանում եմ ես և ծառայում, երևաց ինձ ու ասաց. Մի՜ վախեցիր, Պո—ղո՜ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս, և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել»։ Այս խոստմանը հա-վատալով՝ Պողոսը հավաստիացրեց իր ուղեկիցներին. «Ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։ Այդպես էլ եղավ։ Եվ քանի որ այդ նավի վրա կար մի մարդ, որի միջոցով Աստված կարող էր գործել, հեթանոս զինվոր-ների և ծովայինների ողջ կազմը խնայվեց։ԱԴ 201.2

    «Թող նրանք, ովքեր չեն վստահում սեփական ուժերին և այդ պատ-ճառով էլ խուսափում են հոգսից և պատասխանատվությունից, սովորեն ապավինել Աստծուն»։ Սրանով շատերը, որոնք այլ դեպքում ոչնչություն կլինեն աշխարհում, կամ գուցե միայն անօգնական բեռ, կկարողանան ասել Պողոս առաքյալի հետ միասին. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։ԱԴ 201.3