Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծուն գովերգելը քաջություն է բերում, 11 Հուլիս

    Եվ (Հովսափատը) խորՀուրգ արեց ժողովրդի Հետ և նշանակեg Տհրnջ Համար երգիչներ և սուրբ փառքը օրՀնաբանողներ սպառա— զինյալնրի առաջից գուրս եկող և ասող «ԳnՀաgե ք ԵnՀովայիg, որով Հետև նրա ողորմությունը Հավիտյան Է»։ Բ Մաgորդաց 20 21:ԱԴ 203.1

    «Եվ նշանակեց Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնա-բանողներ. սպառազինյալների առաջից դուրս գալով»։ Նրանք փառաբանում էին Աստծուն հաղթանակի համար, և չորս օր անց, բանակը վերադարձավ Երուսաղեմ մեծ ավարով՝ շահած հաղթանակի համար գովք երգելով։ԱԴ 203.2

    Չե՞ք կարծում, որ եթե այս այսպես արվեր նաև մեր օրերում, մեր հույ-սը, քաջությունն ու հավատը կկենդանանային։ Չէի՞ն ամրանա արդյոք ճշմարտությունը պաշտպանող զինվորների ձեռքերը։ Եթե ավելի շատ փառաբանվեր Տիրոջ անունը, և ավելի քիչ արտասանվեին վշտալի և վհատեցնող խոսքեր, ապա անհամեմատ կավելանար հաղթանակների թիվը։ԱԴ 203.3

    Աստված ամեն բարիքի հավիտենական անստեղծ Աղբյուր է։ Բոլոր Նրան հուսացողները կհամոզվեն դրանում։ Իրեն ծառայողներին, որոնք համարում են Նրան իրենց Հայրը, Նա հավաստիացնում է, թե կկատարի Իր խոստումները։ Նրա ուրախությունը կլինի նրանց սրտերում, և նրանց ուրախությունը կատարյալ կլինի։ԱԴ 203.4

    Մենք ունենք այդ հնարավորությունը՝ բացել մեր սրտերը ե ներս թողնել Քրիստոսի ներկայության լույսը։ Իմ եղբայր, ի՜մ քույր, դարձեք դեպի լույսը։ Իրական, անձնական հարաբերությունների մեջ մտեք Քրիս-տոսի հետ, որպեսզի կարողանաք վեհացնող և կենդանացնող ազդեցու-թյուն ունենալ։ Թող ձեր հավատը փնի ամուր, մաքուր և հաստատ։ Թող ձեր սրտերը լցված լինեն Աստծո հանդեպ երախտագիտությամբ։ Առա-վոտյան արթնանալիս՝ ծնկեք ձեր մահճակալի մոտ և խնդրեք Աստծուն, որ ձեզ ուժ տա օրվա պարտականությունները կատարելու և փորձու-թյուններին դիմագրավելու համար։ Խնդրեք Նրան, որ օգնի ձեզ աշխա-տանքի մեջ ներդնելու Քրիստոսի բնավորության քաղցրությունը։ Խնդրեք նաև, որ օգնի այնպիսի խոսքեր ասել, որոնք հույս և արիություն ներշնչեն ձեզ շրջապատողներին և ձեզ ավելի մոտեցնեն Փրկչին։ԱԴ 203.5