Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Այսօր քաջություն և զորություն է պետք, 15 Հուլիս

    Եվ Հենg սրա Համար քեզ վեր կացրի, որ իմ զnրbnւթյունը քեզանով ցույց տամ՝, և ամբnղջ երկրի մեջ իմ անունը պաամվի։ Ելից 9. 16:ԱԴ 207.1

    Քրիստոնեական կյանքը ավելին է, քան շատերը կարծում են։ Այն բաղկացած չէ միայն մեղմությունից, համբերատարությունից, հեզությունից և բարությունից։ Այս շնորհներն անհրաժեշտ են, սակայն կարիք կա նաև քաջության, ուժի, եռանդի և համառության։ Քրիստոսի նշագծած ճանապարհը նեղ, անձնուրաց ճանապարհ է։ Այդ ուժը ձեռք բերելու, դժվարություններն ու հուսահատությունները հաղթահարելով առաջ ընթանալու համար, մարդը պետք է թուլակամ չլինի։ԱԴ 207.2

    Կայուն և դիմացկուն մարդկանց կարիք կա, որոնք չեն սպասում, որ իրենց ճանապարհը հարթվի, և ամեն խոչընդոտ հեռացվի, որոնք նոր եռանդ են ներշնչում վհատված աշխատողներին, որոնց սրտերը ջերմացած են քրիստոնեական սիրով, և զորեղ են՝ իրենց Տիրոջ գործերը անելու համար։ Որոշ միսիոներական աշխատանք կատարող անձինք թույլ են, դանդաղկոտ, անկենդան, շուտ վհատվող։ Նրանք նախաձեռնությունից զուրկ են։ Չունեն բնավորության այն գծերը, որոնք ուժ են տալիս մի բան անելու՝ խանդավառություն բորբոքող ոգի և եռանդ։ Նրանք, ովքեր փա-փագում են հաջողության հասնել, պետք է լինեն խիզախ և հույսերով լի։ Պիտի զարգացնեն ոչ միայն պասսիվ, այլ նաև ակտիվ հատկություններ։ Բարկությունը ցրող մեղմ պատասխան տալու հետ մեկտեղ՝ նրանք պետք է հերոսի քաջությամբ դիմադրեն չարիքին։ Ամեն բան տոկացող սերը պի-տի զուգակցվի զորեղ բնավորության հետ, որը նրանց ազդեցությունը դարձնի դրական ուժ։ԱԴ 207.3

    Ոմանք անկայուն բնավորություն ունեն։ Այս թուլությունը, անվճռա-կանությունը և անկարողությունը պիտի հաղթահարվեն։ Զորեղ մարդիկ նրանք են, ում ընդդիմացել, խանգարել և հակաճառել են։ Նրանց ուժերը գործի կոչելով՝ նրանց հանդիպող խոչընդոտները օրհնություն են դառնում իրենց համար։ Նրանք վստահություն են ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ։ Պայքարն ու դժվարությունները պահանջում են ապավինել Աստծուն և ցուցաբերել այնպիսի հաստատակամություն, որ զարգացնում է ուժերը։ԱԴ 207.4