Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ավելի շաա Մովսեսի նման մարդկանց կարիք ունենք, 21 Հուլիս

    Եվ Ժսղովnւրդը սւեսավ, որ Մnվսեսը ուշաgավ սարից իջնելու, և ԱՀարոնի մոտ Հավպքվեց ժողովուրդը և ասացին նրան. Վեր կաց մեզ Համար աստվածներ պաարասաիր, որ մեր աո գնան, որովՀետև այդ Մnվսես մարդը, որ մեգ Եդիպտոսի երկրից Հանեց, չգիտէնք, թե ինչ եղավ նրան։ Ելից 32 1:ԱԴ 213.1

    Մովսեսի բացակայության ժամանակ դատական իշխանությունն անցել էր Ահարոնին, ե ահա, ահռելի բազմություն հավաքվեց նրա վրանի շուրջ՝ պահանջելով. «Մեզ համար աստվածներ պատրաս-տիր, որ մեր առաջ գնան...»։ Նման ճգնաժամային իրավիճակում պետք էր անսասան, վճռական և աներեր քաջության տեր մեկր, ով Աստծո պա-տիվը վեր դասեր մարդկանց բարեհաճությունից, անձնական ապահովու-թյունից և անգամ՝ կյանքից։ Ահարոնը անվճռականորեն համոզում էր ժո-ղովրդին, սակայն այդ ճգնաժամային պահին դրսևորած նրա տատանո—ղականությունն ու երկչոտությունը միայն ավելի վճռական դարձրեց նրանց։ Աղմուկն ահագնանում էր։ Ահարոնը վախեցավ իր ապահովութ-յան համար, և Աստծո պատիվը վեհանձնաբար պաշտպանելու փոխա-րեն, զիջեց ամբոխի պահանջներին։ Նա նախ կարգադրեց, որ ողջ ժո-ղովրդից ոսկե օղեր հավաքեն և բերեն իր մոտ՝ հույս ունենալով, թե եսա-սիրությունը թույլ չի տա նրանց այդպիսի զոհաբերություն անել։ Սակայն նրանք հոժարությամբ տվեցին իրենց զարդերը, և նա դրանցից ձուլածո հորթ պատրաստեց՝ Եգիպտոսի աստվածների նմանությամբ։ԱԴ 213.2

    Մենք կրկնում ենք Ահարոնի մեղբը՝ գերադասելով խաղաղությունը, երբ պետք է հստակորեն տարբերակենք չարիքը և պարզ ասենք այդ մա-սին, անգամ եթե մեր շարժառիթները սխալ հասկացվեն, ու մենք տհաճ իրավիճակում հայտնվենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր եղբայրը կամ ցանկացած ոք, ում հետ շփվում ենք, սխալ գործի։ Ահարոնի մեղքն այն էր, որ նա վճռականորեն չպաշտպանեց ճշմարտությունը։ Եթե նա պարզ ասեր ճշմարտությունը, ոսկե հորթը երբեք չէր փնի։ԱԴ 213.3

    Մեր օրերում էլ կան տեղի տվող Ահարոններ, ովքեր... զիջում են ոչ հոգևորների ցանկություններին և դրանով խրախուսում նրանց մեղքը։ԱԴ 213.4

    Նրանց, ում տրվել է աստվածային հանձնարարություն, չպետք է թույլ լինեն կամ խուսափեն տհաճ պարտականություններից, այլ պիտի աներեր հավատարմությամբ կատարեն Աստծո գործը։ԱԴ 213.5