Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Կանգնել անսասան՝ չնայելով ծաղր ու ծանակին, 23 Հուլիս

    Երասելի է այն մարդը, որ ամբարիշտների խորՀրդին չի գնում, և մեղավnրների ճանապարՀին չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի Նստում։ Աաղմnս 1. 1:ԱԴ 215.1

    Ամբարիշտները նրանք են, ովքեր չեն սիրում և հնազանդում Աստծո պատվիրաններին, այլ հակառակում են դրանց։ Սա է խորհրդատուների այն դասակարգը, որից մեզ զգուշացվում է խուսափել, դսասակարգ. որ սատանան օգտագործում է երիտասարդներին մոլորեց-նելու համար։ Նրանց խորհուրդներն ու առաջարկներն այնպիսի բնույթ ունեն, որ մեդքը լույս են դարձնում, իսկ արդարությունը՝ ծադրի ենթար-կում։ Նրանք կանգնած են մեղավորների ճանապարհին, որը նրանց շեղում է պարտականության և Աստծո պատվիրանները պահելու ուղուց դեպի անհնազանդության ուղիները։ Եթե չլինեին այն անձինք, որոնք չարիք են գործում և իրենց օրինակով վարակում ուրիշներին, ապա շատ մեղավորներ կընտրեին սուրբ և բարեպաշտ կյանքի ուղին՝ խուսափոելով պարտականություններից։ԱԴ 215.2

    Ծաղր ու ծանակից վախենալով՝ շատ երիտասարդներ չեն կարողա-նում դիմակայել փորձությանը ե գնում են ամբարիշտների ճանապարհով։ԱԴ 215.3

    Հիսուսն Իրեն չէր ենթարկի սատանային գոհացնելու վտանգին։ Սա-կայն այսօր շատերը համարձակվում են անել այդ բանը։ԱԴ 215.4

    Թույլ մի՜ տվեք, որ ծաղրանքը, սպառնալիքը կամ հեգնական դիտո-ղությունները ստիպեն ձեզ նվազագույն չափով անգամ դեմ գնալ խղճի ձայնին և դրանով դռա բացել, որով սատանան կարողանա ներս մտնել ե վերահսկել ձեր միտքը։ԱԴ 215.5

    Դուք պետք է մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեք Աստվածա-շունչը։ Նրա Խոսքը վստահելի ուղեցույց է։ Եթե այն ուշադրությամբ քննվի, ապա երիտասարդներին չի սպառնա իրենց շրջապատող և իրենց վրա թափվող փորձություններից հաղթվելու վտանգը։ԱԴ 215.6

    Ոմանք գուցե ծաղրեն քո խստապահանջությունը՝ կարծելով, թե դու քեզ արդար ես համարում, սակայն զգուշացիր, որ ճիշտ սկսես և ապա հանդարտ առաջ գնաս։ Եթե Դանիելի կյանքը ամբողջությամբ գրի առն-վեր, քո առջև կներկայանային այն փորձությունները, որոնց նա ենթարկ-վել է, երբ նրան ծաղրել, նախանձել և ատել են, սակայն... նա այդ ամենից բարձր է կանգնել։ Այսպիսին կլինի յուրաքանչյուր հաղթող։ԱԴ 215.7