Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ս՝ահվան դեմ կանգնել Դանիելի քաջությամբ, 28 Հուլիս

    Քեղ, ո վ իմ Հայրերի Աստված, օրՀնում և փառաբանում եմ ես, որ ինաստnւթյուն և զորություն ավեgիր ինձ, և Հիմա ինձ իմացրիր ինչ որ խնդրել Էինք քեզանիg, որ թագավռրի Հարցը մեղ իմաgրիր։ Դանիել 2. 23:ԱԴ 220.1

    Մեր Աստվածը կա, և իրեն փնտրողներին վարձահատույց է լի-նում։ Երբ դուրս եկավ Բաբելոնի թագավորության բոլոր իմաս-տուններին սպանելու հրամանը, քանի որ նրանք չէին կարողացել պատ-մել կամ մեկնել այն երազը, որ թագավորը մոռացել էր, Դանիելը դիմեց Տիրոջը։ Նաբուգոդոնոսորը պահանջում էր ոչ միայն մեկնել, այլև՝ պատ-մել երազը։ Նրանք հայտարարեցին, որ թագավորի պահանջը խելամիտ չէ, որ նման բան որևէ մարդուց երբեք չի պահանջվել։ Թագավորը շատ բարկացավ և գործեց բոլոր այն մարդկանց նման, ովքեր մեծ իշխա-նության և անվերահսկելի կրքերի տեր են։ Նա վճռեց, որ նրանցից յու-րաքանչյուրը մատնվի մահվան, և քանի որ Դանիելն ու իր ընկերները դասվում էին իմաստունների շարեին, ուստի պիտի բախտակից լինեին նրանց։ԱԴ 220.2

    Դանիելը եկավ թագավորի մոտ և ժամանակ խնդրեց՝ գործը տիեզեր-քի գերագույն դատաստանի առաջ ներկայացնելու համար, որի վճիռը հնարավոր չէր բողոքարվել։ Երբ նրա խնդրանքը բավարարվեց, Դանիելը ամենը պատմեց իր ընկերներին, որոնք նույնպես ճշմարիտ Աստծուն էին երկրպագում։ Հարցը կշռադատելուց հետո նրանք ծնկաչոք աղոթեցին Աստծուն, որ իրենց ուժ և իմաստություն տա, որը միայն կարnղ էր օգնել նրանց՝ բավարարելու իրենց մեծ կարիքը։ԱԴ 220.3

    «Այն ժամանակ գիշերվա տեսիլքում հայտնվեց Դանիելին այն գաղտնիքը, ե Դանիելն օրհնեց երկնից Աստծուն»։ Ես ուզում եմ, որ երի-տասարդները հասկանան, որ Դանիելի Աստվածն իրենց Աստվածն է, ուստի ինչ դժվարություն էլ ծագի, թոդ նրանք վարվեն Դանիելի նման՝ փափագելով «երկնքի Աստծո ողորմությունները»։ԱԴ 220.4

    Աստված մեծագույն վտանգի ժամանակ հուսախաբ չի անի իր եկե-ղեցուն։ Նա փրկություն է խոստացել։ԱԴ 220.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents