Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք փրկված ենք Քրիստոսի թանկագին արյունով, 5 Օգոստոս

    Գիտենալով որ ոչ թե ապականացու արծաթով կամ՝ոսկով փրկվեցիք ձեր Հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես ։մի անբիծ և անարատ գառի։ Ա Պետրոս 1. 18. 19:ԱԴ 229.1

    Ամեն մարդ թանկ է, քանզի զնկած է Հիսուս Քրիստոսի պատվա-կան արյունով։ԱԴ 229.2

    Սատանան կարող է շշնջալ. «Դու չափազանց մեղավոր ես, որպեսզի Քրիստոսը փրկի քեզ»։ Ընդունելով, որ իսկապես մեղավոր և անարժան ես՝ փորձիչին դիմավորիր հետևյալ խոսքերով. «Քավության շնորհիվ Քրիստոսը իմ Փրկիչն է։ Ես ապավինում եմ ոչ թե իմ արժանիքներին, այլ Հիսուսի թանկագին արյանը, որը սրբում է ինձ»։ԱԴ 229.3

    Դու չես կարոդ ազատվել փորձիչի իշխանությունից, սակայն երբ վկայակոչվում են այդ թանկագին արյան արժանիքները, նա սարսափա-հար փախչում է։ԱԴ 229.4

    Տերը սիրում է քեզ։ Քեզ ավելի հարազատ է Նա, քան ցանկացած մարդ երկրի վրա։ Մտածի ր, թե որքան մոտ կարող ես լինել Նրան, Ով քո ուժն ու կարողությունն է։ Ապրիր ոչ թե խաչի ստվերում, այլ նրա արևոտ կողմում, ուր Արդարության Արեգակը կարողանա լուսավորել սիրտդ։ԱԴ 229.5

    Մենք պետք է ազատ մոտենանք Քրիստոսի քավիչ արյանը։ Սա պիտի համարենք մեղավոր մարդուն երբևէ շնորհված ամենասքանչելի արտոնությունը և ամենամեծ օրհնությունը։ Սակայն որքա՜ն քիչ է գնա-հատվում այս մեծ պարգևը։ Որքա՜ն խոր, լայն և առատահոս է այս գետը։ Սրբության ծարավ յուրաքանչյուր հոգու առաջարկվում է հանգիստ, Սուրբ Հոգու կենդանացնող ազդեցությունը և ապա սուրբ, երջանիկ, խաղաղ կյանք ու երանելի հաղորդակցություն Քրիստոսի հետ։ Այնժամ, միայն այնժամ կարող ենք գիտակցաբար ասել Հովհաննեսի հետ միասին. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Խոսեք այդ մասին, աղոթեք այդ մասին։ Թող սրբազան երգի նյութը փնի մաքրվելն ու սրբվելը։ Հավատացյալ հոգին ապավինում է այդ սիրուն, և նրա ար-ժանիքներով կանգնում է Աստծո գահի առաջ ներված, արդարացված ու սրբագործված։ Նրա մաքրող ուժը զորացնում է և գործուն դարձնում հավատն ու աղոթքը և ուլջամիտ հնազանդությամբ երջանկություն շնոր-հում։ԱԴ 229.6