Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    էՈտևք պարծենում ենք Քրիստոսի հարությամբ, 18 Օգոստոս

    էյս եմ Հարությունը և կյանքը. ինձ Հավատացողը թեև մեռնի էլ, կապրի, և ով կենդանի Է ու ինձ Հավատում՝ Է, Հավիտյան չի մեռնի. ՀովՀաննես 11. 2, 26:ԱԴ 242.1

    Քրիստոսի խաչելությունից հետո քահանաներն ու իշխանները չունեին հաղթանակի այն զգացողությունը, որը ակնկալում էին։ Նրանք չէին ցնծում Մեծ Ուսուցչի ձայնը լռեցնելու իրենց հաջողությամբ։ Նրանք վախենում էին։ Նրա մահն արդեն մարդկանց ուշադրությունը գրավում էր դեպի Նրա կյանքն ու բնավորությունը։ Քահանաները համոզ-վեցին, որ վրիժառության իրենց փորձերը ձախողվել են, ե մահացած Քրիստոսից սոսկում էին ավելի, շատ ավելի, քան երբևէ վախեցել էին կենդանի Քրիստոսից։ԱԴ 242.2

    Երկնային լույսն ընկավ գերեզմանի վրա, և ողջ երկինքը լուսավորվեց հրեշտակի փառքից։ Հրեշտակը մոտեցավ գերեզմանին, և մի կողմ գլո-րելով քարը, ասես այն մի խճաքար լիներ, նստեց նրա վրա։ Ապա հնչեց նրա ձայնը. «Աստծո Որդի, դուրս եկ։ Քո Հայրը կանչում է Քեզ”, և Հիսուսը զորեղ հաղթանակողի քայլվածքով դուրս եկավ գերեզմանից։ Երկնային ընտանիքը, որը սպասում էր, որ ընդուներ Նրան, ցնծության պոռթկում ապրեց։ Երբ Նա՝ երկնքի Արքան, Հովսեփի բացված գերեզմանի մոտ ազդարարեց. «Ես եմ հարությունը և կյանքը», զորեղ հրեշտակը, որին հետևեց երկնային զորքը, ակնածանքով խոնարհվեց Նրա առաջ։ԱԴ 242.3

    Բոլոր արարված էակները ապրում են Աստծո կամքով և զորությամբ։ Նրանք ստանում են Աստծո Որդու կյանքը։ Որքան էլ ունակ և շնորհալի լինեն, նրանք մշտապես կյանք են ստանում համայն կյանքի Աղբյուրից։ Նա է կյանքի հիմքը և աղբյուրը։... Այն կյանքը, որ Նա զոհեց մարդե-ղության ժամանակ, կրկին առավ ու տվեց մարդկությանը։ «Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան»։ԱԴ 242.4

    Քրիստոսը մեկ դարձավ մարդկության հետ, որպեսզի մարդկությունը հոգով և կյանքով մեկ դառնա Իր հետ։ Այս միաբանության շնորհիվ, ըստ Աստծո խոսքի,Նրա կյանքը դառնում է նրանցը։ Նա ասում է ապաշ-խարողին. «Ես եմ հարությունը և կյանքը»։ԱԴ 242.5