Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Շնորհակալություն ենք հայանում Աuտծուն Իր անպատմելի պարգնի համտր, 19 Օգոստոս

    Եվ գոՀություն Աստծուն Նրա անպատում պարգևի Համար. Բ կորնթւսgիu 9. 15:ԱԴ 243.1

    Ի`նչ սոսկալի արձանագրության է հանդիպելու մարդկային ցեղը վերջին օրը, քանի որ մեծամասնությունը մերժել է անգին զո-հաբերությունը, հրաժարվել ամենահարուստ պարգևից, որ Աստված կա-րող էր տալ աշխարհին։ Մեր օրհնությունները գալիս են Քրիստոսի՝ այդ անգնահատելի պարգևի միջոցով։ Քրիստոսի արժանիքների շնորհիվ է, որ ունենք կյանք, առողջություն, ընկերներ, բանականություն, երջանկու-թյուն։ Երանի՜ թե երիտասարդներն nւ ծերերը կարողանային գիտակցել, որ ամեն ինչ ստանում են Քրիստոսի կյանքի և մահվան շնորհիվ, և ճա-նաչեն Աստծո սեփականատիրական իրավունքը։ԱԴ 243.2

    Առաքյալը գրում է. «Դուք ձերը չեք»։ Երբ դեռ անգութ տիրոջ վերա-հսկողության տակ էինք, երբ մեր հոգին ղեկավարում էր խավարի իշխանը, Տեր Հիսուս Քրիստոսը Իր սեփական արյամբ վճարեց մեր փրկագինը։... Հոժարակամ սրտով ծառայիր Նրան, և այլևս մի գողացիր Աստծուց այն, ինչ պատկանում է Իրեն։ԱԴ 243.3

    «Մեղքի վարձը մահ է, իսկ Աստծո պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսով»։ Իր սուրբ Խոսքի, նախախնամության և Իր ծառաների միջոցով քեզ ուղարկված լուրերի օգնությամբ Հիսուսն ամեն օր ասում է քեզ. «Ահա ես դռան մոտ կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ և նա ինձ հետ»։ Հիսուսր քեզ համար տվել է Իր թանկագին կյանքը, որպեսզի կարողանաս դառնալ աստվածային բնության հաղորդակից՝ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Ուստի տրվիր Նրան՝ որպես երախտապարտ սիրո վկայություն։ Եթե չլիներ այն սերը, որն առատությամբ շնորհեց մեզ Քրիստոսը, մենք կլինեինք անհույս վհատության և հոգևոր կեսգիշերի մեջ։ Ամեն օր երախտագիտություն հայտնեք Աստծուն այն բանի համար, որ մեզ տվել է Հիսուսին։ԱԴ 243.4

    Այն միտքը, որ Քրիստոսը մեռել է, որպեսզի ձեռք բերի մեզ համար հավիտենական կյանքի պարգևը, բավական է, որ մեր սրտերից բխեցնի ամենաանկեղծ և բոցաշունչ երախտագիտությունը և մեր շուրթերից՝ ամենախանդավառ գովքը։ԱԴ 243.5