Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեզ համար Քրիստոսք խաչի մահ կրեց, 23 Օգոստոս

    ՄՆղ Համար Քրիստոսը խաչի մ՚աՀ կրեց և կերպարանքով մարգդու նման գտնվելով իրեն խոնարՀեցրեg մինչև ի մաՀ և այն էլ խաչի մաՀ։ Փիլիպպեgիս 2. 8:ԱԴ 247.1

    Իր առջև դրված ուրախության փոխարեն Քրիստոսը հանձն առավ խաչը, և ամոթն արհամարհելով, առհավետ նստեց Աստծո աջ կողմը։ Նա մեռավ խաչի վրա որպես զոհ աշխարհի համար, և այս զոհա-բերության միջոցով գալիս է այն մեծագույն օրհնությունը, որը Աստված կարող է շնորհել՝ Սուրբ Հոգու պարգևը։ Այս օրհնությունը բոլոր Քրիստո-սին ընդունողների համար է։ԱԴ 247.2

    Անկյալ աշխարհը ռազմադաշտ է մեծագույն պայքարի համար, որին երբևէ ականատես են եղել երկնքի ու երկրի ուժերը։ Այն նշանակվել է որ-պես թատերաբեմ, որի վրա պիտի մղվի բարու և չարի, երկնքի և դժոխքի միջև պատերազմը։ Ամեն մարդ մասնակցություն ունի այս պայքարում։ Ոչ ոք չի կարող չեզոք դիրք գրավել։ Մարդիկ պետք է կամ ընդունեն, կամ մերժեն աշխարհի Փրկչին։ Բոլորը վկայություն են տալիս կամ հօգուտ Քրիստոսի, կամ՝ Նրա դեմ։ Քրիստոսը կոչ է անում Իր դրոշի ներքո կանգ-նածներին Իր հետ միասին պայքարել՝ որպես հավատարիմ զինվորներ, որպեսզի նրանք կարողանան ժառանգել կյանքի պսակը։ Նրանք ընդունվել են որպես Աստծո որդիներ և դուստրեր։ Քրիստոսը հաստատ խոստում է տվել, որ երկնային թագավորությունում մեծ է լինելու նրանց հատուցումը, ովքեր մասնակից են լինում Իր խոնարհությանն ու տառապանքին՝ հանուն ճշմարտության։ԱԴ 247.3

    Գողգոթայի խաչը մարտի է հրավիրում, և, ի վերջո, հաղթելու է բոլոր երկրային և դժոխային ուժերին։ Ողջ ազդեցությունը կենտրոնացած է խա-չի մեջ և բխում է խաչից։ Այն մեծ ձգողականության կենտրոն է, քանզի նրա վրա Քրիստոսը զոհեց Իր կյանքը հանուն մարդկային ցեղի։ Այս զո-հաբերությունը արվեց մարդուն իր սկզբնական կատարելությանը վերա-դարձնելու համար, և դեռ ավելին։ Այն մատուցվեց, որպեսզի մարդուն տրվի բնավորության լիակատար վերափոխում՝ դարձնելով նրան ավելի քան հաղթող։ Նրանք, ովքեր Քրիստոսի ուժով հաղթում են Աստծո և մար-դու մեծ թշնամուն, երկնային արքունիքում ավելի բարձր դիրք կզբաղեց— նեն, քան հրեշտակները, որոնք երբեք չեն մեղանչել։ԱԴ 247.4