Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Այն խաչը, որ Սիմոնը կրեց, 30 Օգոստոս

    Եվ երբոր դուրս եկան, մի կիվրենացի մարդ գտան` անունը Uիմոն, ՆորաՆ պաՀակ բռնեէյքյԱ, որ Ղւորա խաչը ւքեր ամսէ։ ԼքաաթԷոս 27-32-֊ԱԴ 254.1

    Փրկչի խաչը չափազանց ծանր էր Նրա թույլ ու տառապյալ վի-ճակում։ Իր աշակերտների հետ, Զատկական ընթրիքից սկսած, Նա ոչ կերել էր, ոչ էլ խմել։ Նա տագնապել էր Գեթսեմանի պարտեզում՝ սատանային ուժերի բախման ժամանակ... Փորձության ողջ անպատիվ զավեշտի ժամանակ, Նա Իրեն ամուր և արժանապատիվ էր պահել։ Բայց երկրորդ անգամ ձաղկելուց հետո խաչը դրվեց Նրա վրա, մարդկային բնությունը այլևս չկարողացավ դիմանալ։ Նա ուժասպառ ընկավ ծանրու-թյան տակ։ԱԴ 254.2

    Ամբոխը, որ հետևում էր Փրկչին, տեսավ Նրա տկար ու երերվող քայլերը, սակայն ոչ մի գթասրտություն չցուցաբերեց... Նրան հալածող-ները տեսան, որ անհնար է Նրա համար այլևս կրել Իր բեռը։ Նրանք շվա-րած էին՝ գտնելու որևէ մեկին, որ կրեր նվաստացուցիչ ծանրությունը։ Անձամբ իրենք հրեաները չէին կարող դա անել...ԱԴ 254.3

    Այդ ժամանակ մի օտարական՝ Սիմոն Կիվրենացին, որը գալիս էր գյուղից, հանդիպում է ամբոխին։ Նա լսում է ծաղրանքներ և լկտի բացա-կանչություններ ամբոխի միջից, նա լսում է կրկնվող արհամարհական բառեր՝ ճանապարհ տվեք Հրեաների Թագավորին, Նա զարմանքից կանգ է առնում տեսարանի առջև, և երբ արտահայտում է իր կարեկցանքը, նրանք բռնում են իրեն և խաչը դնում իր ուսերին։ԱԴ 254.4

    Սիմոնը լսել էր Հիսուսի մասին։ Նրա որդիները հավատացել էին Փրկչին, բայց ինքը անձամբ աշակերտ չէր դարձել։ Կրելով խաչը դեպի Գողգոթա՝ մի օրհնություն էր Սիմոնի համար, և նա անձամբ շնորհակալ էր, այդ նախատեսության համար։ Դա մղեց նրան կրելու իր վրա Քրիստո-սի խաչը ընտրությամբ, և միշտ զվարթորեն կանգնել դրա ծանրության տակ։ԱԴ 254.5

    Այն խաչը, որ նրան [Սիմոնին] ստիպեցին կրել, դարձավ իր ապաշ— խարհության միջոցը։ Նրա համակրանքը խորապես շարժվեց Հիսուսի հանդեպ, և Գողգոթայի դեպքերը, և այն խոսքերը, որ արտաբերվեցին Փրկչի կողմից, պատճառ դարձան, որ նա ճանաչի, թե Նա Աստծո Որդին էր։ԱԴ 254.6