Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա սովորեցնում է մեզ, 24 Հունվար

    Եվ այն օծուՒժյունը, որ դոլք Ղւրանից ընգունեցիք, բնակվում՝ է ձեզանում, և գոլք պետք չnւնէք, որ մեկը սովnրեցնի ձեզ այլ ինչպես այն oժnւՒժյnւնը սովորեցնում է ձեզ ամեն բան, ճշմարիտ էլ է և. սուտ չէ. և ինչպես նա սովորեցրեց ձեզ, կացեք նրանում։ Ա ՀովՀաննես 2. 27։ԱԴ 28.1

    Սուրբ Հոգին Ինքն է սովորեցնում և լուսաբանում։ Եթե Հոգին չգործի մարդկանց հետ ու նրանց միջոցով, ապա խոսքի ամենազորեղ քարոզչությունը կամ Սուրբ Գրքի ընթերցումը չեն կարող բարեփոխել բնավորությունն ու փրկել հոգիները։ Ծրագրերն ու նախաձեռնությունները չպիտի գրավեն լսողների ուշադրությունը։ Խոսքը ուժ է, սուր է մարդու ձեռքում, սակայն Սուրբ Հոգու կենսական զորությունը միայն կարողէ տպավորել մարդկանց միտքը։ «Եվ բոլորը Աստվածանից սովորած կլինեն»։ Աստված է որ սրտերում լույս է ծագեցնում... Աստված շատ քիչ բան կարող է անել մեզ համար այն պատճառով, որ մենք մոռանում ենք, որ մարդկային ջանքերը պետք է միանան Սուրբ Հոգու կենդանի զորությանը։ԱԴ 28.2

    Շնորհիվ այն մեծ ճշմարտության, որ ընդունել ենք մենք, պետք է դառնայինք և Սուրբ Հոգու ներգործությամբ կարող էինք դառնալ կենդանի լուսակիրներ։ Այնժամ կմոտենայինք շնորհի գահին և խոստման ծիածանը տեսնելով՝ փշրված սրտերով կխոնարհվեինք ու կփնտրեինք երկնային թագավորությունը այնպիսի հոգևոր ջերմեռանդությամբ և ուժով, որ, անշուշտ, կպարգևատրվեինք։ Մենք այն ուժով կվերցնեինք, ինչպես Հակոբն արեց։ Ու մեր լուրը կլիներ Աստծո զորությունը՝ ի փրկություն։ Մեր աղոթքները կլինեին եռանդագին, մեր մեծ կարիքն արտահայտող, ու չէինք մերժվի։ ճշմարտության մասին կպատմեին մեր կյանքն ու բնավո-րությունը, ինչպես նաև Աստծո սեղանի վրայից վերցված կրակի կայծով սրբված շուրթերը։ԱԴ 28.3

    Երբ սա տեղի ունենա, մենք կբարձրանանք ու դուրս կգանք մեր խղճուկ ու անարժան «ես»—ից, որն այդքան քնքշորեն փայփայել ենք։ Մեր սրտերը կազատվեն անձնապաշտության քայքայիչ ուժից ու կլցվեն առ Աստված փառաբանությամբ ու երախտագիտությամբ։ Մենք կփա-ռավորենք Տիրոջը՝ համայն շնորհի Աստծուն, որը փառավորեց Քրիստո-սին։ Ու Նա մեր միջոցով կհայտնի իր զորությունը՝ դարձնելով մեզ սուր մանգաղներ հունձքի պատրաստ սրտերում։ԱԴ 28.4