Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հալածանքը նպստnւ Ավեաարանի տարածմտնը, 11 Սեպտեմբեր

    Վասնորո Հավանել եմ տկարությունների, Թշեամանքների, վշտերի, Հալածանքների, նեղությունների Քրիստոսի Համար։ Բ Կորնթ. 12. 10:ԱԴ 267.1

    Բոլոր դարերում Աստծո ընտրյալ լրաբերները անարգվել ե հալածվել են, սակայն նրանց նեղության միջոցով աստվածա—ճանաչումը լայն շրջանակներ է ընդգրկել։ Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ պետք է համալրի նրանց շարքերը և շարունակի նույն գործը՝ իմանալով, որ դրա թշնամիներն ինչ էլ անեն, դա կլինի ոչ թե ճշմարտու-թյան դեմ, այլ ի օգուտ ճշմարտության։ Ըստ Աստծո մտադրության ճշմարտության հարցը պետք է առաջ քաշվի ե դառնա քննության և քննարկման առարկա թեկուզ նրա հանդեպ ցուցաբերված արհամար-հանքի միջոցով։ Մարդկանց միտքը պետք է սթափեցվի։ Յուրաքանչյուր ընդդիմություն, նախատինք, խղճի ազատությունը սահմանափակելու ամեն ջանք միջոցներ են, որոնցով Աստված արթնացնում է մարդկանց միտքը, որը հակառակ դեպքում քնած կմնար։ԱԴ 267.2

    Որքա՜ն հաճախ է այս արդյունքը երևացել Աստծո լրաբերների պատմության մեջ։ Երբ վեհանձն ու ճարտարախոս Ստեփանոսը ատյանի հրահրմամբ ենթարկվեց քարկոծման, Ավետարանի գործը չտուժեց։ Նրա դեմքը փառավորող երկնային լույսը, հոգեվարքի աղոթքում արտա-հայտված աստվածային կարեկցանքը ասես համոզմունքի սուր նետ լիներ նրա կողքը կանգնած Սողոսի՝ ատյանի մոլեռանդ անդամի համար, և հալածող փարիսեցին դարձավ ընտրյալ անոթ՝ Քրիստոսի անունը հեթանոսներին, թագավորներին և Իսրայելի որդիներին ներկայացնելու համար։ Շատ ժամանակ անց ծերացած Պողոսը գրում էր Հռոմից՝ իր բանտախցից. «Ոմանք նախանձից և հակառակությունից դրդված են քարոզում Քրիստոսին... ոչ թե անկեղծ՝ կարծելով, թե նեղություն են բարդում իմ կապանքների վրա։ Բայց ի՞նչ, ինչ կերպով էլ լինի՝ թե միտումնավոր և թե՜ ճշմարտությամբ, Քրիստոսն է քարոզվում»։ Պողոսի բանտարկությունը ծառայեց Ավետարանի տարածմանը, և Քրիստոսի համար հոգիներ շահվեցին անգամ կայսեր պալատում։ Աստծո «կենդանի և հավիտենական” խոսքի «անապական” սերմը ոչնչացնելու սատանայի ջանքերի միջոցով այն սերմվում է մարդկանց սրտերում. Քրիստոսի զավակների կրած նախատինքի և հալածանքի օգնությամբ Նրա անունը մեծարվում է, և հոգիները փրկվում են։ԱԴ 267.3