Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աասծո կառավարության ներկայացուցիչներ, 15 Սեպտեմբեր

    Ուրեմն։ սիրելի եղբայրներ, Հաստատ եղեք, անշարժ կացեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրnջ դործի մեթ. գիտացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Sիրուջում։ Ա Կորնթաgիս 15. 58:ԱԴ 271.1

    Քրիստոսի եկեղեցին պետք է լինի մաքուր, անարատ և սրբագործված Աստծո համար։ Նրա անդամները երկնային կա-ռավարության ներկայացուցիչներ են աշխարհում։ Մինչև ժամանակի վերջը նրանք nրnրմություն են անում։ԱԴ 271.2

    Աստծո փափագն է, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե հավատում են Իր խոսքի ճշմարտություններին, հայտնի դարձնեն այդ փաստը։ Նրանց հաստատակամ հավատարմությունը առատապես կպարգևատրվի։ «Թա-գավորությունն ու իշխանությունը և ողջ երկնքի տակ եղող թագավորու— թյունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբեըի ժողովրդին»։ԱԴ 271.3

    Ուստի չհոգնենք բարիք անելուց։ Եկեք մեր սրտերը լիովին հնազան-դեցնենք մեծ Բժիշկ-Միսիոների խոսքի ուսմունքներին։ Մեր ուժն ու եռանդը Հիսուս Քրիստոսի ճանաչողությանը նպաստելու մեջ համապատասխան կլինի պատգամի հանդեպ ունեցած մեր հավատին։ Մենք պետք է դառնանք «Աստծո գործակիցներ»՝ միշտ ավելիին ձգտելով Տիրոջ գործի մեջ։ԱԴ 271.4

    Ամեն օր մեր կյանքում նոր պարտականությունների առաջ ենք կանգ-նում։ Մի պարտականության ավարտը հաջորդի սկիզբն է։ Մեր կյանքը պետք է անցնի Տիրոջը լրջորեն ծառայելով։ Մենք Նրա ծառաներն ենք։ Քրիստոսի եկեղեցու անդամների կյանքը պետք է մեր մեծ Օրինակին կատարելապես հնազանդվելու օրինակ փնի։ Ամեն օր մեզ կտրվի մեր տարբեր ունակություններին համապատասխան գործ։ Ծառայելով աղոթքով և արթուն կերպով՝ աստվածակերպ բնավորություններ կկեր-տենք, որոնք դուր կգան Աստծուն և մեզ կպատրաստեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի թագավորությունը մտնելու համար։ԱԴ 271.5

    Տերը սպասում է, որ Իր ժողովրդի միջոցով դրսևորի Իր շնորհն ու զորությունը։ Մենք պետք է անհատապես քայլենք և խոսենք Աստծո հետ. այնժամ Քրիստոսի Ավետարանի սրբազան ազդեցությունն իր ողջ գեղեց-կությամբ կերևա մեր կյանքում։ԱԴ 271.6