Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է աշխատենք սիրով, 18 Սեպտեմբեր

    Սրահով կգիտենան ամենքը թե իմ՝աշակերտներն եք եթե իրար վրա սեր ունենաք։ ՀովՀաննես 13. 35:ԱԴ 274.1

    Թող Աստված օգնի մեզ հասկանալու, որ պետք է համագործակ-ցենք Իր հետ։ Եկեք հենց այժմ սկսենք համագործակցել երկնքի հետ։ Մի՞թե չեք միանա ձեր ընտանիքների, ընկերների և ծանոթների հա-մար տարվող աշխատանքին։ԱԴ 274.2

    Թող Քրիստոսի յուրաքանչյուր երիտասարդ աշակերտ անձնական սիրով սիրի Քրիստոսի բոլոր մյուս աշակերտներին։ Տեսեք՝ չկա՞ արդյոք որևէ խեղճ զավակ, որը հատուկ սեր կամ բարի վերաբերմունք չի վայելում, դարձրեք նրան ձեր անշահախնդիր ուշադրության առարկան։ Նրանք, ովքեր առավել գրավիչ են, ընկերների պակաս չեն ունենա, մինչդեռ նրանք, որ արտաքնապես այնքան էլ հաճելի չեն, որ ամաչկոտ են և դժվարությամբ են ծանոթություն հաստատում, կարող են բնավորության նախընտրելի գծեր ունենալ և գնված լինել Քրիստոսի արյունով։ԱԴ 274.3

    Ամեն օր պետք է գիտակցենք,թե ինչպիսի օգնական ունենք հանձին Քրիստոսի։ Թող բոլորը հասկանան, որ կարող են լինել Հիսուս Քրիստոսի գործընկերները։ Ձեզ հնարավորություն է տրված ընդունելու Քրիստոսի շնորհը, որը հնարավորոթյուն կտա ձեզ մխիթարելու ուրիշներին այնպես, ինչպես Աստված է մխիթարել ձեզ։ Թող ամեն մեկը ձգտի անել իր գործն այնպես, ինչպես կձգտեր անել, եթե ամեն բանի վերջը լիներ։ Թող յուրա-քանչյուրը փորձի օգնել մյուսին։ Այսպիսով կարող եք այստեղ մի փոքր երկինք ունենալ, և Աստծո հրեշտակները կգործեն ձեր միջոցով ճիշտ ազ-դեցություններ թողնելու համար։ Քրիստոսն ուզում է օգտագործել ձեզ ինչպես Իր ծառաների։ Ջանացեք օգնել ում որ կարող եք։ Լավագույն բնավորությունը կերտեք, որպեսզի Աստծո շնորհը առատապես թափվի ձեզ վրա։ԱԴ 274.4

    Երիտասարդ ու ծեր կարող են սովորել նայել Աստծուն՝ որպես Մեկի, Ով բժշկություն կտա, Ով կարեկից է, Ով հասկանում է իրենց կարիքները և երբեք սխալ չի գործի։ Ձեր մարդկային բնությամբ կարող եք կենդանի հավատով կառչել Քրիստոսի աստվածային բնությանը և սովորել իրա-կանացնել... երկնային սկզբունքները։ Սա ձեզ օրհնութուն կդարձնի բոլո-րի համար։ԱԴ 274.5