Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք ստեղծված ենք բարի գործերի համար, 21 Սեպտեմբեր

    Վասնզի նրա ստեղծվածն ենք` Քրիստոս Հիսուսով Հաստատված բարի գործերի Համար, որոնg Համար Ասաված առաջուց պատրաստեg մեզ, որ նրանgում վարվենք։ Եփեսացիս 2. 10:ԱԴ 277.1

    Քրիստոսի համար աշխատելու այնպիսի հնարավորություններ ունեք, որոնց մասին երբեք չեք էլ երագել։ Քրիստոնյան քրիս-տոսանման տղամարդ կամ կին է, որ եռանդագին ծառայում է Աստծուն, որ ներկա է ժողովներին. որի ներկայությունր քաջալերում է նաև ուրիշ-ներին։ Կրոնը գործերից չէ կազմված, սակայն կրոնը գործում է. այն քնած չէ։ Հիսուսի անարատ կրոնը այն աղբյուրն է, որից հոսում են ողորմա-ծության, սիրո, անձնազոհության վտակներ։ Երբ սրտում առկա է Քրիս-տոսի սերը, շուրթերը Նրա փառքն են պատմում և մեծարում Նրա անունը։ Քրիստոսի սիրով լցված հոգին իր վրա կզգա Քրիստոսի ազդեցությունը։ԱԴ 277.2

    Աստծո որդիներն ու դուստրերը պետք է ցույց տան, որ իրենք երկնային ծագում ունեն։ Աստված մեծ է համարում այն մարդուն, որը ամբոխի, հոգսերի և ֆինանսական դժվարությունների մեջ իր անձը պահում է անպիղծ, անարատ, առանց աշխարհային պղծության գեթ մեկ բծի։ Աղոթքով ու հավատով անսասանորեն ապավինելով Աստծուն՝ մարդը կունենա հաստատուն բարոյական անկախություն և միևնույն ժամանակ՝ կատարյալ բարություն, սեր ու մեծահոգություն։ Հասարակության կողմից եկող փորձու-թյուններին նա հեշտությամբ կդիմագրավի, Աստծո հետ հաղորդակցությունը կպահպանի, որը և հնարավորություն կտա հասարակության հետ կապերի միջոցով փոխանցել ուրիշներին երկնաշնորհ լավագույն օրհնությունները։ Նման մարդու բոլոր գործերում կերևա անաչառ արդարություն, սակայն նրա պարտականությունները այսքանով չեն վերջանում։ Աստված ավելին է պահանջում։ Նա պահանջում է քեզանից, որ սիրես մարդկանց այնպես, ինչպես Քրիստոսն էր սիրում։ Պահանջում է, որ կարեկցես տառապյալին, մոլորյալին, նրանց, որ ենթարկվում են սատանայի փորձություններին։ Պահանջում է, որ բարի և քաղաքավարի լինես անգամ դժբախտների հանդեպ, որ մեծահոգաբար հաշվի առնես այլոց զգացմունքները։ Դու պետք է այնպես կարգավորես շփումդ և հարաբերություններդ աշխարհի հետ, որ քեզ համար անդորր, սրբազան խաղաղություն ապահովես՝ միաժամանակ աստվածապաշտության օրինակի հիշատակ թողնելով։ԱԴ 277.3