Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեզ պատվիրված է գնալ ամբողջ աշխարհով մեկ, 23 Սեպտեմբեր

    Եվ նրանg ասաg. «Գնաgեք բոլոր աշխարՀը, քարոզեցեք ավե— տարանը ամեն արարածի։ Մարկոս 16. 15:ԱԴ 279.1

    Տերը երիտասարդներին ունակություններ և տաղանդներ է տվել, որպեսզի նրանք անեն Աստծո գործը։ Ես հարցնում եմ ձեզ, թան— կագին երիտասարդներ, պատրաստվո՞ւմ եք արդյոք նվիրվել Տիրոջը։ Պատրա՞ստ եք զբաղվել այն աշխատանքով, որ Նա տվել է ձեզ։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և քարոզե-ցեք ավետարանը բոլոր արարածներին»։ Այս պատվերն անտեսելով՝ մի՞թե ձեր ժամանակն ու ուժերը պիտի վատնեք՝ հետևելով ցանկության թելադ-րանքին՝ Աստծո խորհրդին հետևելու փոխարեն։ԱԴ 279.2

    Մարդիկ կան, որոնց պետք է փրկել։ Սակայն վատնելով ազդեցություն գործելու ձեր տաղանդը՝ դուք չեք կարող համագործակցել Աստծու հետ՝ ուրիշներին փրկելու գործում։ Աստված ուզում է, որ ճիշտ ուղղություն տաք ձեր ողջ ազդեցությանը։ Նա կոչ է անում ձեզ, ում մեծ լույս է տվել, համագործակցել երկնային էակների հետ։ Մեծ լույս և լավ ընդունակություններ ունեցողները ընդարձակ դաշտ կունենան, ուր նրանց ազդեցությունը կարող է վկայել հավիտենական կյանքի մասին։ Սակայն եթե նրանք, ում երկինքը առատ շնորհներ է տվել, իրենց պարգևները չծառայեցնեն Աստծուն և չա-րաշահեն դրանք՝ ծառայեցնելով «ես»—ին և աշխարհին, ապա կպատժվեն համապատասխան այն լույսի, որը համառորեն մերժելեն։ Աստված դարձրել է երիտասարդներին ճշմարտության ավանդապահներ, որը պիտի հաղորդվի աշխարհին։ Քրիստոսին պետք են լիովին նվիրված, անկեղծ ծառաներ, որոնց հնարավոր չէ շեղել պարտականությունից գայթակղություններով կամ ընդդիմությամբ, որոնք չեն թուլանա կամ վհատվի։ Կհետևե՞ք արդյոք Նրան։ Կմիանա՞ք ջահակիրների շարքերին։ Կնվիրվե՞ք Նրան, որպեսզի դառնաք Նրա գործիչները՝ կասեցնելու համար շատերին, որ դեպի կործանում են գնում։ԱԴ 279.3

    Գործը պետք Է ծավալվի քաղաքից քաղաք, երկրից երկիր, ազգից ազգ՝ անդադար գնալով առաջ ու վեր՝ հաստատված և ուժ առած։ԱԴ 279.4