Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պատվիրանները հանգամանորեն պահելով, 5 Հոկտեմբեր

    Եվ նա, որ նրա պաովիրանները պաՀում է, մնում է նրանnւմ և նա սրանում. և սրանիg գիտենք, թե բնակվում Է մեզանում՛ ախ Հոգ ուղ, որ տվեg մեզ։ Ա ՀովՀաննես 3 24ԱԴ 292.1

    Աստված պահանջում է, որ հավատարիմ լինենք կյանքի ամեն մի մանրուքում, որ հետևենք մեր խոսքերին, ոգուն և գործողություն-ներին։ Սրան հասնելու համար պետք է կատարյալ ինքնավերահսկողու—թյուն ձեռք բերենք, որը մշտական, անդադար արթնություն է պահանջում։ԱԴ 292.2

    Եթե «ես»—ը պահվեր վերահսկողության տակ, ապա հնարավոր կլի— ներ խուսափել լուրջ սխալներից տանը և գործնական կյանքում։ Շատ ընտանիքներում սովորություն կա անկարգ, անզգույշ կերպով խոսելու, իսկ ծաղրելու, կոպիտ խոսքեր ասելու սովորությունը, միշտ դրսևորվելով, ավելի ու ավելի է ամրանում, և այսպիսով շատ դատապարտելի խոսքեր են հնչում, որոնք սատանայից են և ոչ թե Աստծուց։ Եթե նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս զայրալից բառեր ասել, ուսումնասիրեին Ուղեցույց - Գիրքը և լրջորեն ձգտեին իմանալ և կատարել նրա պահանջները, եթե կենսագործեին նրա կարգադրությունները, ինչպիսի՜ փոփոխություն տեղի կունենար նրանց վարքում և խոսակցության մեջ։ Կյանքում յուրա-քանչյուր հարաբերություն, յուրաքանչյուր պատասխանատու աշխատանք, ամեն զգացմունք և սովորություն պետք է համապատասխանեցվի արդարության մեծ չափանիշին՝ Աստծո պատվիրաններին, որոնք չափա-զանց ծավալուն են։ Մենք պետք է ունենանք պարզ սիրտ՝ Աստծո խոսքի բոլոր վարդապետությունները հասկանալու համար, և պատրաստակամ միտք՝ դրանք կատարելու համար։ԱԴ 292.3

    Սիտքն ամբողջությամբ պետք է ձևավորվի Սուրբ Հոգու միջոցով։ Երբ լրջորեն ձգտենք կատարյալ լինել Հիսուս Քրիստոսում, ապա մարդկային ջանքերին կմիանա աստվածային զորությունը։ Տերը կօգնի Իրեն ողջ սրտով փնտրող յուրաքանչյուր անձի։ Նրանք կընդունեն կյանքի լույսը, որը ճառագում է կենդանի պատգամներից, ինչպես որ արեգակի լույսն իր ջերմությունը տարածում է ողջ աշխարհով, այնպես էլ Արդարության Արե-գակը սրտի մեջ կգցի Իր բուժիչ շողերը։ԱԴ 292.4