Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսից անջաա չորացած ճյուղ, 11 Հոկտեմբեր

    Եթե մեկն ինձանում չի մնում, ՛նա դուրս կգgվի ինչպես ճյուղը և կչորանա, և Հավաքում են նրանg և կրակի մեջ գgում՝, և. այրվnւմ՝ էն։ ՀովՀաննես 15 —6:ԱԴ 298.1

    Նա (Հուդան)... չվերափոխվեց և չդարձավ կենդանի ճյուղ ճշմարիտ Որթի հետ կապի միջոցով։ Այս չոր շիվը ամուր չկպավ Որթին, մինչև որ աճեր - դառնար պտղաբեր, կենդանի ճյուղ։ Նա ցույց տվեց, որ հանդիսանում էր այն տնկաշիվը, որը պտուղ չբերեց, որը ման-րաթելերով և երակներով չմիացավ Որիթն և Նրանից կյանք չստացավ։ԱԴ 298.2

    Չոր, կտրված րնձյուղը կարող է մեկ դառնալ խաղողի բնի հետ միայն կենդանի որթից կյանք և սնունդ ստանալով, նրա վրա պատվաստված լինելով, հնարավոր ամենասերտ կապի մեջ գտնվելով։ Ոստը սերտաճում է կենսատու որթին, մինչև որ որթի կյանքը դառնում է իրենը, և ինքը որթի պտղից է բերում։ԱԴ 298.3

    «Ես որթն եմ,— ասաց Քրիստոսը,— դուք՝ ճյուղերը»։ Այստեղ ներկա-յացված է հնարավոր ամենասերտ կապը։ Պատվաստեք տերևազուրկ ոստը ծաղկուն խաղողի բնին, և այն կդառնա որթից հյութ և սնունդ ստա-ցող կենդանի ճյուղ։ Ոստն իր մանրաթելերով և երակներով կպչում է որ-թին, մինչև որ բողբոջում է, ծաղկում և պտուղ բերում։ Չոր ոստը խորհրդանշում է մեղավորին։ Միանալով Քրիստոսին՝ հոգին կապվում է հոգուն, տկարն ու սահմանափակը՝ սուրբին և անսահմանին, և մարդը դառնում է մեկ ամբողջություն Քրիստոսի հետ։ԱԴ 298.4

    Առերևույթ չոր ճյուղը, միակցվելով կենդանի որթին, դառնում է նրա մասը։ Հանցանքների և մեղքերի մեջ մեռած հոգին պետք է վերապրի նույն պրոցեսը։ Ինչպես որ շիվը կյանք է ստանում, երբ պատվաստվում է որթ դառնալու, այնպես էլ մեղավորը դառնում է հաղորդակից աստվածային բնությանը, երբ միանում է Քրիստոսին։ Սահմանափակ մարդը կապվում է անսահման Աստծո հետ։ Այս կապի առկայությամբ Քրիստոսի խոսքերը մնում են մեզանում, և մեզ դրդում են ոչ թե անկանոն զգացմունքները, այլ կենդանի, մնայուն սկզբունքները։ԱԴ 298.5