Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մկրտnւթյան միջոցով մեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ, 20 Հոկտեմբեր

    Քանզի դուք մեռած եք, ե ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի ՀետԱստծո մեջ։ Կողոսաgիս 3. 3:ԱԴ 307.1

    Մեծ պատասխանատվություն է ընկնում նրանց վրա, ովքեր մկրտվել են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ջանացեք հաս-կանալ հետևյալ խոսքերի միտքը. «Դուք մեռած եք, և ձեր կյանքը ծածկ-ված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ»։ Այն նոր կայնքով, որով ապրում եք դուք, պարտավոր եք ներկայացնել Քրիստոսի կյանքը։ «Հագնելով” նոր մարդուն, որը «նորոգված է գիտությամբ ըստ իր արարչի պատկերի”, որպես Աստծո ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագե ք ուրեմն գութ, ողոր-մություն, քաղցրություն, խոնարհություն, հեգություն, համբերատարու-թյուն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկդ մյուսի դեմ գան-գատ ունեք։ Ինչպես Քրիստոսը ներեց ձեզ, նույն ձևով արեք և դուք։ Եվ այս բոլորի վրա «հագեք» սերը, որ կատարելության հանգուցակետն է։ Եվ ձեր սրտերում թող իշխի Աստծո խաղաղությունը, որին և կոչվեցիք մեկ մարմնով, և գոհացող եղեք»։ԱԴ 307.2

    Հին մեղավոր կյանքը մեռած է. մկրտության խոստումով Քրիստոսի հետ մուտք ենք գործում նոր կյանք։ Դրսևորեք Փրկչի բնավորության առաքինությունները։ Թող Նրա իմաստությունը բնակվի ձեր մեջ առա-տապես ամենայն իմաստությամբ. «Իրար սովորեցրեք և խրատեք՝ սաղ-մոսներով և օրհներգություններով և հոգևոր երգերով և շնորհով օրհնեցեք Տիրոջը ձեր սրտերում։ Եվ ամեն, ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արեք Տեր Հիսուսի անունով, գոհություն մատուցեք նրանով Աստծուն և Հորը»։ Մինչ դարձի գալը՝ գործած մեղքերը պետք է հանել հին մարդու հետ միասին։ Նոր մարդու և Քրիստոս Հիսուսի հետ մեկտեղ պիտի հագնել «քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն»։ԱԴ 307.3

    Նրանք, ովքեր Քրիստոսի ոգով ու սիրով մեկ դառնան Նրա հետ, սերտ հաղորդակցություն կունենան նաև իրար հետ՝ կապված լինելով սիրո քնքուշ կապերով։ Հավատքի յուրաքանչյուր զավակ կվերապրի «դուք բոլորդ եղբայրներ եք» խոսքի իմաստը։ Բոլորը հավասարապես մեկ կլինեն Քրիստոսի հետ։ԱԴ 307.4