Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է իմաստությամբ ընթանանք, 5 Նոյեմբեր

    իմաստությունով կընթանամ՝ կատարելության ճանապարՀով... իմ՝ սրտի անմեղությամբ կգնամ իմ՝ տան մեջ։ Uաղմոս 101. 2:ԱԴ 324.1

    Ոչ ոք չպետք Է փնի հանդուգն կամ աներես, այլ մենք պիտի հանդարտորեն կենսագործենք մեր կրոնը՝ մեր հայացքն ուղղած Աստծո փառքին... Այնժամ լույսի նման կճառագենք և անաղմուկ ու առանց բախումների կցոլանք աշխարհում։ Ոչ ոք չպետք Է ձախողվի, քանգի նրանց հետ Է Նա, ով իմաստուն խորհրդատու, գերազանց աշխատող Է և ի զորու Է Իր ծրագրերն իրականացնելու։ Նա գործում Է Իր տեսանելի և անտե-սանելի, մարդկային և աստվածային գործակալների միջոցով։ Դա վեհ աշխատանք Է և առաջ կտարվի ի փառս Աստծո, եթե բոլոր նրանք, որոնք առնչություն ունեն դրա հետ, իրենց գործերը համապատասխանեցնեն իրենց հավատի դավանությանը։ Ուրիշների վրա ազդեցություն գործելու համար անհրաժեշտ Է մտքի մաքրություն պահպանել։ Անձը պետք Է շրջա- պատված փնի մաքուր, սուրբ մթնոլորտով, որը կնպաստի այն ներշնչող-ների հոգևոր կյանքի կենդանացմանը։ԱԴ 324.2

    Հիսուսը պատիվ Է գտնում կամ անարգվում Է Իր բացահայտ հետևորդների խոսքերով և վարքով։ Սիրտն անհրաժեշտ Է մաքուր և սուրբ պահել, քանզի դրանից է կախված կյանքի ելքը։ Եթե սիրտը մաքրված Է ճշմարտությանը հնազանդվելու միջոցով, ապա չի լինի եսասիրություն, չեն լինի անմաքուր շարժառիթներ։ Չի փնի աչառություն, կեղծավորություն։ԱԴ 324.3

    Հասարակության ներկա վիճակում, երբ բարոյապես անկում են ապ-րում ոչ միայն երիտասարդներդ այլև տարեցներն ու փորձառուները, մեծ վտանգ կա անզգուշորեն սայթաքելու՝ հատուկ ուշադրություն դարձնելով սիրելիներին, դրանով իսկ նախանձ, խանդ և չար կասկածներ առաջաց-նելով։ Սակայն քչերն են գիտակցում, որ իրենց անձնասիրական մտքերով ու զգացմունքներով, իրենց անմիտ, դատարկ զրույցներով վանում են Աստծո Հոգուն։ Եթե նրանց սրտերում սերմված լիներ Քրիստոսի շնորհը և խոր արմատներ գցեր բարի հողի մեջ, նրանք բոլորովին այլ պտուղ կբե-րեին։ Միայն Աստծո վերափոխող զորությունը կարող Է սրտում սուրբ սկզբունքներ հաստատել այնպես, որ չարը հարձակվելու առիթ չունենա։ Պետք Է խոսքի մաքրություն և իսկական քրիստոնեական քաղաքա-վարություն պահպանել։ԱԴ 324.4