Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աբրահամը միշա անշահախնդիր քաղաքավարություն եր դրսևորում, 10 Նոյեմբեր

    Ողջ երկիրը առաջդ չէ . բաժանվիր ինձանիg. եթե դու ձախ կnղմը գնաս, ես աջ կողմը կգնամ, և եթե դու աջ կnղմը գնաս, ես ձախ կողմը կգնամ։ Ծննդոց 13. 9:ԱԴ 329.1

    Աբրահամի տան անդամներն ավելի քան հազար հոգի էին։ Նրանք, ովքեր նրա դասերի միջոցով դրդվել էին երկրպագել ճշմա-րիտ Աստծուն, տուն էին գտել նրա ճամբարում և այստեղ, ինչպես դպրոցում, ստանամ էին այնպիսի ուսում, որը պատրաստելու էր նրանց լինելու հա-վատի ներկայացուցիչներ։ Աբրահամի սերն ու կապվածությունը իր զա-վակների և տնեցիների նկատմամբ մղում էր նրան պաշտպանելու նրանց հավատը, փոխանցելու նրանց աստվածային օրենքների իմացությունը՝ որպես լավագույն ժառանգություն, որը կարող էր տալ նրանց և նրանց միջոցով՝ աշխարհին։ Բոլորին սովորեցնում էին, որ իրենք գտնվում են երկնքի Աստծո ղեկավարության տակ։ Ծնողները չպետք է ճնշում գործադրէին, իսկ երեխաներն՝ անհնազանդություն ցուցաբերեին։ Աստծո օրենքը նշանակե| էր յուրաքանչյուրի պարտականությունը, և միայն հնազանդությունը կարող էր ապահովել ամեն մեկի երջանկությունն ու բարգավաճումը։ԱԴ 329.2

    Նրա սեփական օրինակը, նրա առօրյա կյանքի լուռ ազդեցությունը մշտական դաս էր։ Նա տանը դրսևորում էր անթերի պարկեշտություն, բարյացակամություն և անշահախնդիր քաղաքավարություն, որոնք հիացրել էին թագավորներին։ Նրա կյանքն անուշ բուրմունք էր արձակում, բնավորությունը վսեմ ու գրավիչ էր, ինչը ասում էր բոլորին, որ նա կապված էր երկնքի հետ։ Նա չէր արհամարհում ամենահասարակ ծառային անգամ։ Նրա ընտանիքում չկային տարբեր օրենքներ՝ մեկը ծառայի, մյուսը՝ տիրոջ համար, չկար թագավորական ճանապարհ հարուստի համար, և մեկ ուրիշը՝ աղքատի համար։ Բոլորի նկատմամբ արդարացի և կարեկցանքով լի վերաբերմունք էր ցուցաբերվում։ԱԴ 329.3

    Նա հավատի մարդ էր, որ միշտ հետևում էր խստագույն ազնվության սկզբունքներին։ Իր բոլոր գործարքներում քաղաքավարի և ազնիվ էր։ Նրա կյանքը ուղեկցվում էր քրիստոնեական սիրալիրությամբ։ Նա առաջնահերթ տեղ էր տափս Տիրոջը ծառայելուն։ Աբրահամը մազաչափ անգամ չէր կամենում շեղվել անաղարտ, քրիստոնեական սկզբունքներից։ԱԴ 329.4

    Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի դրսևորել ճշմարիտ քրիստոնեական քաղաքավարություն։ԱԴ 329.5