Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է հոգևորապես աճենք, 13 Նոյեմբեր

    Եղրայլրնէ` ր, աղաչում՝ ենք ձեզ, որ առավել ևս աճեք։ Ա Թեսաղո— նիկեցիս 4. 1 0:ԱԴ 332.1

    Դուք ունեք անսահման հնարավորություններ։ Մարդը, ինչպես Աստված է ասում, Աստծո որդի է. «Այժմ Աստ-ծո որդիներ ենք, և դեռ հայտնի չէ, թե ինչ ենք լինելու։ Բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, որովհետև տեսնելու ենք նրան այնպես, ինչպես նա կա...»։ Ձեզ առանձնահատուկ հնարավորություն է տրված երես թեքելու ամեն ստոր ու վատ բաներից և հասնելու բարձր չա-փանիշի՝ հարգվել մարդկանցից և սիրվել Աստծո կողմից։ԱԴ 332.2

    Հոգևոր աշխատանքը, որ Աստված տալիս է երիտասարդներին և ամեն տարիքի մարդկանց, ցույց է տափս Նրա հարգանքը նրանց հանդեպ՝ որպես Իր զավակների։ Նա հանձնարարում է նրանց ինքնատիրապետման աշխատանքը։ Կոչ է անում մասնակցելու Իր հետ փրկության և վերածնման մեծ գործին։ Ինչպես որ հայրն իր որդուն մասնակից է անում իր գործին, այնպես էլ Տերն Իր զավակներին դարձնում է Իր գործրնկերները։ԱԴ 332.3

    Երիտասարդ տղամարդիկ և կանայք պիտի ավելի շատ լցվեն Քրիս-տոսի շնորհով, որպեսզի կարողանան քրիստոնեության սկզբունքներն իրագործել առօրյա կյանքում։ Քրիստոսի գալստյանը պատրաստվելը մեր բնավորության ամենալավագույն հատկությունների դրսևորման համար Քրիստոսի միջոցով կատարվող աշխատանքն է։ Սակայն Քրիստոսին միշտ մոտ լինելու մեծ կարիք կա։ Նա մեր ուժը, կարողությունն ու զորությունն է։ Ոչ մի ակնթարթ չենք կարող ապավինել ինքներս մեզ։ԱԴ 332.4

    Երիտասարդնե ր, բարեխղճորեն օգտագործեք ձեր ունակություն-ները՝ առատորեն փոխանցելով ուրիշներին այն լույսը, որ Աստված շնորհում է ձեզ։ Մտածեք, թե ինչպես կարող եք մարդկանց լավագույն կերպով տալ խաղաղություն, լույս, ճշմարտություն և երկնային մյուս առատ օրհնությունները։ Անվերջ կատարելագործվեք։ Ավելի ու ավելի վեր գնացեք։ Մտավոր և ֆիզիկական ուժերը լարելու կարողությունը և տեսա-դաշտում միշտ հավիտենական իրականություններն ունենալն է, որ այսօր արժեք ունի։ Համառորեն շարունակեք ձեր սկսած աշխատանքը, մինչև որ շահեք հաղթանակ հաղթանակի հետևից։ Կրթվեք որոշակի նպատակի համար։ Ձգտեք ամենաբարձր չափանիշի, որպեսզի կարողանաք ավելի ու ավելի շատ բարիք անել՝ դրանով իսկ արտացոլելով Աստծո փառքը։ԱԴ 332.5