Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նրանք ծառայում են փրկությունը ժառանգող ներին, 30 Հունվար

    Չէ՞ որ բոլորը սպասարկող Հոդքիներ էքս, ուղարկված ապասավո— րություն անէլnւ նրանg nր փրկուժյnւը պիտի ժառաոնգէն: եբրայէ— gիu 1.14:ԱԴ 34.1

    Աստված ունի հրեշտակներ, որոնց ողջ աշխատանքն է՝ գրավել նրանց, ովքեր կլինեն փրկության ժառանգորդներ... Հրեշտակների գործն է՝ ետ մղե| սատանայի ուժերը։ Այս երկնային էակները պատրաստում են աշխարհի բնակիչներին, որ դառնան Աստծո զավակներ՝մաքուր, սուրբ ու անարատ։ Մինչդեռ մարդիկ, թեև Քրիստոսի հետևորդներ են անվանվում, չեն հասնում այն մակարդակին, որ հասկանան այս ծառայությունը, ինչը և դժվարացնում է երկնային լրաբերների աշխատանքը։ Հրեշտակները, որ միշտ տեսնում են երկնային Հոր դեմքը, կգերադասեին մնալ Նրա կողքին՝ երկնքի մաքուր ու սուրբ մթնոլորտում, սակայն այդ երկնային մթնոլորտը պետք է հասու փնի նաև նրանց, ովքեր փորձության ու նեղության մեջ են, որպեսզի սատանան չկարողանա զրկել նրանց այն տեղից, որ Տիրոջ կամքով պիտի գրավեն երկնային արքունիքում։ Երկնավոր իշխանություններն ու պետությունները միանում են հրեշտակներին՝ փրկության ժառանգորդներին ծառայելու գործում։ԱԴ 34.2

    Հրեշտակները, որոնք պիտի անեն ձեզ համար այն, ինչ ինքներդ չեք կարող անել, սպասում են ձեր համագործակցությանը։ Նրանք սպասում են, որ արձագանքեք Քրիստոսի հրապուրիչ սիրուն։ Մոտեցեք Աստծուն ու միմյանց։ Ինքնակամ ցանկության, լուռ աղոթքի, սատանայի ուժերին հակառակվելու միջոցով միացրեք ձեր կամքը Աստծո կամքին։ Երբ բան-սարկուին դիմադրելու վճռական ձգտում ունենաք ու աղոթք անեք. «Մի տար փորձության”, օրվա համար ուժ կստանաք։ Նեղյալներին, փորձվող-ներին ու տառապյալներին սերտ մոտենալը հրեշտակների պարտակա-նությունն է։ Նրանք երկար ու անխոնջ աշխատում են, որ փրկեն նրանց, ում համար մեռավ Քրիստոսը։ Եվ երբ մարդիկ գնահատում են իրենց ըն-ձեռված առավելությունները, ընդունում են երկնային աջակցությունը, ար-ձագանքում են հանուն իրենց Սուրբ Հոգու տարած գործին, երբ նրանք միացնում են իրենց կամքը Քրիստոսի կամքին, հրեշտակները այս լուրերը հասցնում են երկինք։ԱԴ 34.3

    ...Ու ողջ երկինքը լցվում է ցնծությամբ...ԱԴ 34.4