Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հագեք Աստծո սպառազինությունը, 17 Նոյեմբեր

    Դրա Համար առեք Աստծո uպառազինությունը, որպեսզի կարողա֊ նպք Հակառակվել չար օրում, և ամեն ինչ կատարելով, Հաստատ կանգնել։ Եփեսացիս 6. 1 3:ԱԴ 336.1

    Եկեք բոլոր պարագաներում պահպանենք մեր վստահությունն առ Քրիստոս։ Նա պետք է ձեզ համար լինի ամեն ինչ՝ առաջինը, վերջինը, լավագույնն ամեն բանում։ Եկեք մեր լեզուները վարժեցնենք Նրա գովքն ասել ոչ միայն ուրախության և ցնծության պահերին, այլ ամեն ժամանակ։ԱԴ 336.2

    Թող մեր սրտերը միշտ լցված լինեն Աստծո թանկագին խոստում-ներով, որպեսզի կարողանանք արտասանել խոսքեր, որոնք կմխիթարեն ե ուժ կտան մարդկանց։ Այսպիսով կարող ենք սովորել երկնային հրեշ-տակների լեզուն, որոնք, եթե հավատարիմ մնանք, կլինեն մեր ընկերները հավերժական դարերի ընթացքում։ Ամեն օր պետք է առաջընթաց ապրենք բնավորության կատարելության ձեռքբերման մեջ, ե դա, անկասկած, այդպես կլինի, եթե ընթանանք դեպի նպատակը՝ մեր վերջին կոչման մրցանակին Քրիստոս Հիսուսում։ Եկեք խոսենք ոչ թե սատանայի մեծ ուժի, այլ Աստծո մեծ ուժի մասին։ԱԴ 336.3

    Յուրաքանչյուր մարդու հոգում երկու ուժեր թեժ պայքար են մղում հաղթանակի համար։ Անհավատությունը շարում է իր զորքերը, որոնց առաջնորդում է սատանան, որպեսզի մեզ կտրի մեր զորության Աղբյուրից։ Հավատը նույնպես որպես շարասյուն հավաքում է իր ուժերը, որոնց առաջնորդը Քրիստոսն է՝ մեր հավատի զորագլուխը և կատարողը։ ժամ առ ժամ ողջ տիեզերքի աչքի առաջ պայքար է գնում։ Սա ձեռնամարտ է, որ վճռում է այն մեծ հարցը, թե ով պետք է հաղթի։ Այս հարցը յուրա-քանչյուրն ինքը պիտի վճռի իր համար։ Այս պատերազմին բոլորը պետք է մասնակցեն՝ կռվելով կա մ մեկ կողմում, կամ՝ մյուս։ Պայքարից խուսափել հնարավոր չէ։ Սէզ հորդորում են պատրաստվել դրան։ «Զորացեք Տիրոջով և նրա զորության կարողությունով, և Աստծո սպառազինությունն հագեք, որ կարողանաք հակառակվել սատանայի հնարքներին» նախա-զգուշացումը կրկնվում է. «Դրա համար առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հակառակվել չար օրում, և ամեն ինչ կատարելով, հաստատ կանգնել»։ԱԴ 336.4

    Նա, ում տրվել է ողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա, օգնու-թյան կհասնի Իրեն ապավինողներին։ԱԴ 336.5