Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ջանք արեք, որ էլ առավելանաք, 22 Նոյեմբեր

    Այսպես էլ դուք, քանի որ նախանձախնդիր եք Հոգևոր պարգևների, եկեղեցու շինության Համար ջանք արեք, որ էլ առավելանաք: Ա կորնթացիս 14. 12:ԱԴ 341.1

    Թող երիտասարդներին փոքր տարիքից սովորեցնեն, որ հնարավոր չէ հասնել կատարելության՝ առանց մեծ աշխա-տանքի։ Բարձր դիրքի հասնելու լոկ ցանկությունը բավական չէ։ Երի-տասարդ բարեկամներ, լեռան գագաթը հնարավոր չէ նվաճել անշարժ կանգնե|ով և փափագելով այնտեղ լինել։ Դուք կարող եք իրականացնել ձեր նպատակը միայն քայլ առ քայլ առաջանալով, գուցե դանդաղ, բայց յուրաքանչյուր քայլը հարստություն դարձնելով։ Ալպեր կարող է բարձրա-նալ միայն եռանդուն, համառ լեռնագնացը։ Ամեն երիտասարդ պետք է լավագույնս օգտագործի իր տաղանդները՝ մինչև վերջ օգտվելով ընձեռ-ված հնարավորություններից։ Նա, ով այսպես վարվի, կարող է նվաճել բարոյական և մտավոր գրեթե ցանկացած բարձունք։ Բայց նա պետք է ունենա խիզախ և վճռական ոգի։ Նա հարկադրված կլինի փակել իր ականջները՝ չլսելու համար հաճույքի ձայնը։ Պետք է հաճախ մերժի իր երիտասարդ ընկերների խնդրանքները։ Նա պիտի միշտ զգոն փնի, որ-պեսզի չշեղվի իր նպատակից։ԱԴ 341.2

    Անմշակ թողեք դաշտը, և այնտեղ փուշ ու տատասկ կաճի։ Դուք երբեք չեք տեսնի, որ որևէ գեղեցիկ ծաղիկ կամ թուփ այդ անշուք, թունավոր բույսերից ավելի բարձր աճի։ Անպետք մոլախոտը փարթամորեն աճում է առանց խնամքի, մինչ օգտակար կամ գեղեցիկ բույսերն անհրաժեշտ է լավ մշակել։ Թող մեր երիտասարդները դաս առնեն սրանից։ ճիշտ սո-վորությունների ձևավորման և ճիշտ սկզբունքների հաստատման համար լուրջ աշխատանք է պահանջվում։ Սխալ սովորությունները ուղղելու հա-մար ջանադրություն և համառություն է պետք։ Շատ ավելի հեշտ է տեղ տալ չար ազդեցություններին, քան դիմադրել դրանց։ԱԴ 341.3

    Եթե նրանք չգիտակցեն, թե որքան կարևոր է, որ իրենց բնավորու-թյունները կատարելագործվեն, որպեսզի իրենք օրեցօր ավելի լավ մարդ դառնան՝ դրանով իսկ ունակություն ձեռք բերելով կրելու իրենց վրա դրված պատասխանատվությունը, ապա կգտնվեն պարտվողների շարքերում։ԱԴ 341.4

    Աճեք շնորհով՝ սեփական ուժերին վստահելով և ինքնավերահսկողու— թյամբ։ Օրեցօր պատրաստ եղեք միանալու թագավորական ընտանիքին երկնային արքունիքում։ԱԴ 341.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents