Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է միշտ նայենք Քրիստոսին, 25 Նոյեմբեր

    Նայենք Հավատի զորագլխիս և կատարողաւս Հիսուսին։ Երա— լեցիս 12. 2:ԱԴ 344.1

    Շատ երիտասարդներ գանգատվում են այն բանից, որ ընդունակ չեն որևէ մեծ գործ կատարելու և խիստ փափագում են այնպիսի շնորհներ ունենալ, որոնց օգնությամբ կարողանային հրաշալի գործեր անել։ Սակայն իրենց ժամանակը վատնելով ունայն տվայտանքների մեջ՝ նրանք ձախողում են իրենց կյանքը։ Նրանք անտեսում են սիրուց գործեր անելու այն հնարավորությունները, որ կյանքը ներկայացնում է իրենց։ԱԴ 344.2

    Երանի՜ թե այժմ կշռադատեիր այն, ինչ նպաստում է քո խաղաղու-թյանը, և զգացմունքներդ, մտքերդ, ժամանակդ ու ծառայությունդ նվիրեիր Քրիստոսին։ Սատանան կենտրոնացնում է իր բոլոր ուժերը, որպեսզի կամքդ ենթարկեցնի իր կամքին, քեզ դարձնի իր գործակալը՝ Քրիստոսի ծրագրերին հակառակվելու համար, որ դու թույլ չտաս Քրիստոսին ղեկավարելու քեզ։ Թեև գիտես, որ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա”, սատանան ...ջանալու է հեռացնել քեզ Քրիստոսից, որ դու դառնաս իր գործակալը՝ ուրիշներին Քրիստոսից հեռացնելու աշխատանքում, և այսպիսով, աշխատելու է խափանել Աստծո ծրագրերը։ Նա ստության հայրն է, որը կեղծիքի ուռկան է հյուսում, որի մեջ ստերի պարաններով կապում է քեզ իր գործին։ Որքան խելացի կամ գրավիչ լինես, այնքան մեծ ջանքեր նա կթափի, որպեսզի համոզի քեզ, որ շնորհներդ դնես իր ոտքերի մոտ և օգնես իրեն՝ իրականացնելու ուրիշներին հրապուրելու և իր սև դրոշի ներքո ծառայեցնելու իր նպատակները։ O՜, եթե նա կարողանար քեզ խելքահան անել, ապա անպայման կաներ դա։ Պողոսը հարց է տափս. «Ո՞վ կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդվեք»։ Սատանան է կախարդողը, և նա է ջանացել, որ Քրիստոսը վտարվի մարդկանց հոգիներից, և ինքը գահակալել է այնտեղ։ԱԴ 344.3

    Խնդրում եմ ձեզ, որդիներ և դուստրեր, ազատվեք սատանայի հրա-պույրներից։ Փախե ք Հիսուսի մոտ՝ որպես ձեր ապաստարանի, և կառչեք հավիտենական կյանքին։ԱԴ 344.4

    Ամեն օր լցվեք Աստծուն մոտ մնալու վճռականությամբ՝ նայելով Հի-սուսին՝ ձեր հավատի զորագլխին և կատարողին։ԱԴ 344.5