Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մեր փորձառությունը շարունակվում է հավիտենականության մեջ, 26 Նոյեմբեր

    Այժմ տեսնում ենք պես պատկերը Հայելու մեջ, իսկ այն ժամանակ դեմ առ գեԱ։ Այժմ փոքրիշատե եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կիմանամ, ինչպես որ նա ճանաչեց ինձ։ Ա կորնթացիս 1 3. 12:ԱԴ 345.1

    Այն աշխատանքը, որ ողջ կյանքի ընթացքում կատարում ենք այստեղ, նախապատրաստում է մեզ հավիտենական կյանքի համար։ Այստեղ սկսված ուսումնառությունը չի ավարտվի այս կյանքում, այն կշարունակվի ողջ հավերժության ընթացքում՝ միշտ առաջ ընթանա-լով ե երբեք չվերջանալով։ Ավելի ու ավելի լիարժեք կերպով պիտի բացա—հայտվի փրկության ծրագրում դրսևորած Աստծո իմաստությունն ու սերը։ Փրկիչը, առաջնորդելով Իր զավակներին դեպի կենդանի ջրերի աղբյուր-ները, առատ գիտելիքներ է հաղորդելու։ Օրեցօր Աստծո հրաշալի գոր-ծերը, տիեզերքը արարելու և պահելու Նրա զորության վկայությունները բացվելու են նորանոր գեղեցկությամբ։ Գահից բխող լույսը ցրելու է գաղտնիքները, և մարդիկ զարմանքով են լցվելու, թե որքան պարզ է այն ամենը, ինչը մինչ այղ չէր հասկացվել։ Այժմ տեսնում ենք, ինչպես պատկերը հայելու մեջ, իսկ այն ժամանակ՝ դեմ առ դեմ։ Այժմ փոքրիշատե ենք տեղյակ, իսկ այն ժամանակ կիմանանք, ինչպես որ նա ճանաչեց մեզ։ԱԴ 345.2

    Մտածենք, թե ինչ է նշանակում հավերժական դարերի ընթացքում աշակերտել անձամբ Քրիստոսին։ Ներկա պայքարի և փորձությունների մեջ, փորձնական այս ժամանակահատվածում պետք է ձևավորենք այնպիսի բնավորություններ, որոնք պատրաստեն մեզ ձեռք բերելու մի կյանք, որ համեմատվում է Աստծո կյանքի հետ։ԱԴ 345.3

    Մեր հայացքը պետք է ուղղենք միայն Աստծո փառքին, որպեսզի աճենք շնորհով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությամբ։ Որքան լուրջ և փութաջան լինեն աստվածային իմաստության մեր փնտրումները, այնքան ավելի կհաստատվենք ճշմարտության մեջ։ԱԴ 345.4

    Նայելով Քրիստոսին, զրուցելով Նրա մասին, տեսնելով Նրա բնա-վորության գրավչությունը՝ մենք վերափոխվում ենք։ Վերափոխվում ենք փառքից դեպի փառք։ Իսկ ի՞նչ է փառքը։ Բնավորություն։ԱԴ 345.5

    Փոխվում ենք բնավորությունից բնավորություն։ Այսպիսով տեսնում ենք, որ Հիսուսին նայելով տեղի է ունենում սրբագործման աշխատանք։ԱԴ 345.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents