Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Նմանվում ենք Նրան, 30 Նոյեմբեր

    Հայր, ում որ ինձ տվիր, կամենում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ ինձ Հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարՀի լինելը։ ՀովՀաննես 17-24ԱԴ 349.1

    Մեր աշխատանքում շատ խոչընդոտների ենք հանդիպում։ Սակայն դրանց վրա կենտրոնանալը մեզ բոլորովին ուժ չի տա։ Նայելով Քրիստոսին՝ մենք վերափոխվում ենք։ Երբ հավատով նայում ենք Նրան, Նրա կերպարը դրոշմվում է մեր սրտերի վրա։ Մեր բնավորությունը բարեփոխվում է։ԱԴ 349.2

    Շատերը, չափից ավելի կանգ առնելով կրոնի տեսության վրա, տեսա-դաշտից դուրս են թողել Փրկչի օրինակի կենդանի ուժը։ Նրանք մոռացել են, որ Նա խոնարհ, անձնուրաց աշխատող էր։ Նրանք կարիք ունեն նա-յելու Հիսոաին։ Ամեն օր Նրա ներկայությունը պետք է նորից բացահայտվի մեզ։ԱԴ 349.3

    Տեսնելով մեր Փրկչի բնավորության կատարելությունը՝ մենք կփափա-գենք լիովին վերափոխվելի և նորոգվելի Նրա մաքրության նմանությամբ։ Որքան ավել ճանաչենք Աստծուն, այնքան ավելի վեհ կլինի բնավորության մեր իդեալը, և այնքան ավել անդիմադրելի կլինի Նրա պատկերը արտացոլելու մեր փափագը։ Երբ հոգին ձգվում է դեպի Աստծուն, մարդ-կայինին միանում է աստվածայինը։ԱԴ 349.4

    Ծանոթանալով Փրկչի կյանքի պատմությանը՝ մարդը լուրջ թերու-թյուններ է հայտնաբերում իր մեջ... Նա նշմարում է իր սիրած Տիրոջ հա-յացքը, ոգին։ Հիսուսին չնայելով չէ, որ ընդօրինակում ենք Նրա կյանքը, այլ Նրա մասին զրուցելով, խորհելով Նրա կատարելության շուրջ, ձգտելով նրբացնել մեր ճաշակը և վեհացնել բնավորությունը, ջանալով հավատի, սիրո ե լուրջ, համառ ջանքերի միջոցով մոտենալ կատարյալ Օրինակին։ ճանաչելով Քրիստոսին, իմանալով Նրա խոսքերը, սովորությունները և խրատական դասերը՝ մենք սեփականացնում ենք բնավորության առաքինությունները, որ այդչափ խորությամբ ուսումնասիրել ենք, և համակվում ենք այն ոգով, որով այդչափ հիացել ենք։ Հիսուսը դառնում է մեզ համար «բյուրերից գերազանց», մեկը, որ «բոլորովին ցանկալիք է»։ԱԴ 349.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents