Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Դեկտեմբեր

    Հիմա է կնքման ժամանակը, 1 Դեկտեմբեր

    Վնաս մի` տվեք ո`չ երկրին, ո`չ ծովին և ոչ էլ ծառերին, մինչև մեր Աստծո ծառաների վրա կնիք դնենք նրանց ճակատներիքն: Հայտնու֊ թյուս 7. 3:ԱԴ 351.1

    Սասւանան գործադրում է ամեն հնարք, որպեսզի այն կնքման ժամանակում Աստծո ժողովրդի միտքը շեղի արդի ճշմարտու-թյունից ե երկմտության մեջ գցի նրանց։ Ես տեսա, որ Աստված ծածկոց էր գցում Իր ժողովրդի վրա՝ նրանց վշտի ժամանակաշրջանում պաշտ—պանելու համար, և յուրաքանչյուր ոք, ով ընտրել էր ճշմարտությունը և սրտով մաքուր էր, պետք է ծածկվեր Ամենազորի ծածկոցով։ Սատանան գիտեր դա ե գործում էր մեծ ուժով, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց ստիպեր տատանվել և երկմտել ճշմարտության վերաբերյալ։ Ես տեսա, որ սատանան ջանք էր թափում, որպեսզի շեղեր, խաբեր ե Աստծո ժողովրդին Աստծուց հեռացներ հենց այժմ, այս կնքման ժամա-նակում։ Ես տեսա, որ ոմանք վճռականորեն չէին պաշտպանում արդի ճշմարտությունը։ Նրանց ծնկները դողում էին, և ոտքերը՝ սայթաքում, որովհետև նրանք ամուր հաստատված չէին ճշմարտության մեջ։ԱԴ 351.2

    Սատանան գործի էր դնում իր ողջ հմտությունը, որպեսզի նրանց պահեր այդ վիճակում, մինչև որ կնքումն ավարտվեր, Աստծո ժողովրդի վրա ծածկոց սփռվեց, իսկ նրանք մնացին չպատսպարված Աստծո բոր-բոքված բարկությունից՝ վերջին յոթը պատուհասների ժամանակ։ԱԴ 351.3

    Մենք կանչվել ենք աշխարհի խավարից Աստծո զարմանալի լույսի մեջ։ Եթե ընդունենք Աստծո պատկերը, եթե մեր հոգիները մաքրվեն բարո-յական ամեն պղծությունից, մեր ճակատներին կդրվի Աստծո կնիքը, և մենք պատրաստված կլինենք երկրի պատմության եզրափակիչ իրա-դարձությունների համար։ Մենք չենք կարող կորցնել մեր ժամանակը։ Որքան ավելի ուսումնասիրենք Քրիստոսի կյանքը՝ դասեր առնելու ցան-կությամբ, այնքան ավելի Քրիստոսակերպ կդառնանք։ԱԴ 351.4

    Կնքման ժամանակաշրջանը շատ կարճատև է. այն շուտով կա-վարտվի։ Այժմ, երբ չորս հրեշտակները պահում են չորս քամիները, պետք է մեր կոչումը և ընտրությունը հաստատ անենք։ԱԴ 351.5