Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Խնդրենք Տիրոջը, քանի դեռ հնարավոր ե գանել Նրան, 2 Դեկտեմբեր

    Խնդրեgեք Տիրnջը քանի դեռ նա դահվուժ է, նրան կանչեgեք, քանի դեռ նա մոտ Է։ Եսայիա 55.6:ԱԴ 352.1

    Գալիս է ժամանակը, երբ շատ ուշ է լինելու Աստծուն փնտրելը, և ես մտածում եմ, թե արդյոք ինչպե՞ս ենք զգալու մեզ, երբ փորձ-նական ժամանակահատվածը վերջանա, և մեր ողջ կյանքի աշխա-տանքն ավարտվի։ Ինչպիսի՞զգացմունքներով ենք հիշելու անցյալը։ Արդյոք փափագելո՞ւ ենք, որ Տիրոջը ծառայելու մեր ջանքերն ավելի լուրջ եղած լինեին, իսկ մեր կյանքը՝ ավելի ներդաշնակ Նրա ակնառու կամքին։ Համարվելո՞ւ ենք արդյոք հավատարիմ ծառաներ։ Ի՞նչ կլիներ, եթե այս պահին լսեինք Քրիստոսի ձայնը, որը ասեր. «Կատարված է»։ԱԴ 352.2

    Նկատի ունենալով մեզ վրա դրված լուրջ պարտականությունները՝ եկեք նայենք ապագային, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ պետք է անենք այն դիմավորելու համար։ Վերջին օրվա հանդիսավոր ժողովին համայն տիեզերքի առաջ կարդացվելու է մեղավորի դատապարտման պատճառը։ Առաջին անգամ ծնողների համար բացվելու է իրենց երեխաների գաղտնի կյանքը։ Երեխաները տեսնելու են, թե որքան սխալներ են գոր— ծել իրենց ծնողների դեմ։ Բացահայտվելու են բոլորի սրտերի գաղտնիքներն ու շարժառիթները, քանգի ամեն ծածուկ բան պիտի հայտնվի։ Նրանք, ովքեր ծա դրել են դատաստանի հետ առնչվող լուրջ հարցերը, պիտի լրջանան, երբ տեսնեն, որ դա սոսկալի իրականություն է։ Աստծո Խոսքն արհամարհողները դեմ առ դեմ կանգնելու են ոգեշունչ տողերի Հեղինակի առջև։ Մենք իրավունք չունենք ապրել՝ անտեսելով դատաստանի օրը, քանզի այն թեև շատ է հետաձգվել, բայց այժմ մոտ է, դռներին է ե շատ է շտապում։ԱԴ 352.3

    Նկատի առնելով այս լուրջ հարցերը՝ մի՞թե չեք գիտակցում, թանկազի ն երիտասարդներ, որ պետք է վերջ դնեք ձեր եսասիրական, մեղսալից կյանքին, դադարեք չարիք գործելուց և սովորեք բարիք անել։ Ձեր իսկ վարվելակերպն է ձևավորելու ձեր բնավորությունը՝ կա մ կործանման գնալու, կա մ հավերժության անվերջ դարերի երանությունը վայելելու համար։ԱԴ 352.4

    Ականջ կդնե՞ք արդյոք հետևյալ պատվերին. «Խնդրեցեք Տիրոջը, քանի դեռ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի դեռ նա մոտ է»։ԱԴ 352.5