Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ջրերի հոսանքի մոա անկված ծառերի պես եղեք, 4 Դեկտեմբեր

    Նա ջրերի Հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր Ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ախ ամենն։ քնչ անում՝ Է, Հաջողվում՝ Է նրան։ Սաղմոս 1. 3:ԱԴ 354.1

    Կյանքի բոլոր ուղիները լի են վտանգներով, և նա, ով հաղթող դուրս գա, հիրավի հաղթական երգ է երգելու Աստծո քաղաքում։ Ոմանք բնավորության ուժեղ գծեր ունեն՝ միշտ անհրաժեշտ գսպելու. Եթե Աստծո Հոգու վերահսկողության տակ գտնվեն, ապա այդ գծերն օրհնու-թյուն կլինեն, իսկ եթե ոչ՝ անեծք։ Եթե նրանք, ովքեր այժմ ժողովրդա-կանություն են վայելում, չարբեն հաջողությունից, ապա դա կլինի Աստծո ողորմության հրաշքը։ Եթե նրանք վստահեն իրենց իմաստությանը, ինչ-պես վարվում են նման վիճակում գտնվող շատ շատերը, նրանց իմաստու-թյունը հիմարություն կլինի։ Իսկ եթե անշահախնդրորեն նվիրվեն Աստծո գործին՝ նվազագույնս անգամ չշեղվելով Աստծո սկզբունքներից, Տերը նրանց կպատսպարի Իր հավիտենական բազուկով և կլինի նրանց զորեղ օգնականը։ԱԴ 354.2

    Սա վտանգավոր դար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն շնորհներ, ովքեր կարող են մեծ դեր խաղալ Աստծո գործում, քանզի այդ անձանց սատանան շարունակ պաշարում է իր փորձություններով՝ փորձելով հպարտացնել ու մեծամտացնել նրանց, և երբ Աստված ցանկանում է օգտագործել նրանց, հաճախ պատահում է, որ նրանք դառնում են ան-կախ, ինքնավստահ՝ կարծելով, թե կարող են ինքնուրույն գործել։ԱԴ 354.3

    Քո կյանքի գործը կլինի աղոթք և ջանք, ջանք և աղոթք։ Դու պետք է աղոթես այն զգացումով, որ կարողությունը Աստծուց է, և փառքը միայն Նրանն է, իսկ աշխատես այնպես, ասես ողջ պարտականությունն ընկած է քեզ վրա։ Եթե ուժի կարիք ունես, կարող ես ունենալ, միայն պահանջիր այն։ Սիայն հավատա՜ Աստծուն, հավատա Նրա խոսքին, գործի ր հավա-տով, և օրհնությունները կգան։ Աստված ընդունում է խոնարհ, վստահող, կոտրված սիրտ ունեցողին և լսում նրանց աղոթքը։ Աստծո օգնությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարվում են։ Առօրեական աղոթքների միջոցով ձեռք բերված երկնային օրհնությունը կլինի որպես կյանքի հաց հոգու համար, և ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի նման նրանք կաճեն՝ ամրացնելով իրենց բարոյական և հոգևոր ուժերը։ԱԴ 354.4