Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Եղե`ք անարատ, 7 Դեկտեմբեր

    Եվ նրանg բերանnւն նենգություն չգտնվեց, որովՀետև. անարատ են Աստծո աթոռի աոաջ։ Հայտնություն 14. 5:ԱԴ 357.1

    Մեղքը գարշելի բան է։ Այն ապականեց բազում հրեշտակների բարոյական գեղեցկությունդ Այն մուտք գործեց մեր աշխարհ, գրե-թե ոչնչացրեց Աստծո պատկերը մարդու մեջ։ Սակայն Աստված Իր մեծ սի-րով միջոց էր նախատեսել, որով մարդը կարողանար վերադառնալ այն դիր-քին, որից ընկել էր՝ տեղի չտալով փորձիչին։ Քրիստոսը եկավ մարդկությանը գլուխ կանգնելու, մեր մեջ կատարյալ բնավորություն ձևավորելու։ «Ովքեր նրան րնդունեցին, նրանց իշխանություն տվեց փնելու Աստծո որդիներ»։ԱԴ 357.2

    Ի՞նչ է Տերը պահանջում արյամբ գնված Իր զավակներից։ Ողջ էու-թյան սրբագործում, Քրիստոսի սրբության նման սրբություն, կատարյալ ներդաշնակություն Աստծո կամքին։ Սուրբ քաղաք չի կարող մտնել ոչ մի «պիղծ և ստախոս»։ԱԴ 357.3

    Սենք կարոդ ենք նման լինել մեր աստվածային Տիրոջը։ Սենք կարող ենք տիրապետել հոգևոր կյանքի մասին գիտությանը։ Կարող ենք պատվել մեր Արարչին։ԱԴ 357.4

    Աստծո իդեալն Իր զավակների վերաբերյալ մարդկային ամենաբարձր պատկերացումներից վեր է։ Նա ուզում է, որ մեր միտքը փնի պարզ, բնա-վորությունը՝ քաղցր, սերը՝ անսահման։ԱԴ 357.5

    Այնժամ մեզանից կբխի այն խաղաղությունը, որ «գիտությունից գերազանց» է, օրհնություն կբերի բոլոր նրանց, ում հետ շփվում ենք։ Սեզ շրջա— պատող մթնոլորտը թարմացնող կլինի։ԱԴ 357.6

    Շատերը մատների ծայրերով են բռնվում ճշմարտությունից։ Այն թան-կագին ժամանակը, որ պետք է նվիրվեր Փրկփ փրկարար զորության մա-սին զրույցներին, շատերն անց են կացնում չարախոսությունների մեջ։ Եթե նրանք վճռական փոփոխություններ չանեն, ապա թեթև կգտնվեն։ Եթե նրանց բնավորությունները լիովին չվերափոխվեն, նրանք երբեք չեն մտնի երկինք։ Իսկապես դարձի եկած մարդը ցանկության չունի մտածելու կամ խոսելու ուրիշների թերությունների մասին։ Նրա շուրթերը սրբագործված են, և որպես Աստծո վկա՝ նա վկայում է, որ Քրիստոսի շնորհը վերափոխել է իր սիրտը։ԱԴ 357.7

    Երկինք կմտնեն միայն նրանք, ովքեր հաղթել են չարը մտածելու և խոսելու փորձությանը։ԱԴ 357.8