Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հավասավ հաղթենք աշխարհին, 8 Դեկտեմբեր

    ՈրովՀետև ամեն ոք, ոփ Աստծուդ է ծնվաձ, Հաղթում է աշիյարՀէւԱ, և այս Է այն Հաղթությունը, որ Հաղթում՝ Է աշխարՀին’ մեր Հավատը։ Ա ՀովՀաննես 5. 4:ԱԴ 358.1

    Այսօր սատանան մեզ փորձում է նույն փորձություններով, որոնցով փորձում էր Քրիստոսին՝ որպես մեր հավատարմության հատու-ցում առաջարկելով աշխարհի թագավորությունները։ Բայց նրա նկատ-մամբ, ով նայում է Հիսուսին որպես իր հավատի հեղինակի և կատարողի, սատանայի գայթակղություններն անգոր են։ Նա չի կարող մեղքի մեջ գցել նրան, Ով հավատով ընդունում է Նրա առաքելությունները, Ով ամեն ին-չում փորձվեց մեզ նման, բայց առանց մեղքի է։ԱԴ 358.2

    «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ-պեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունե-նա»։ Նա, ով ապաշխարում է և ընդունում Աստծո Որդու կյանքի պարգևը, չի կարող հաղթվել։ Հավատով կառչելով աստվածային բնությանը՝ նա դառնում է Աստծո զավակ։ Նա .աղոթում է, հավատում։ Փորձության ժա-մանակ խնդրում է այն ուժը, որը տալու համար Քրիստոսը մեռավ, և հաղ-թում է Նրա շնորհով։ Սա պետք է հասկանա յուրաքանչյուր մեղավոր։ Նա պիտի ապաշխարի իր մեղքերից, հավատա Քրիստոսի զորությանը և ընդունի այդ մեղքից փրկող և զերծ պահող զորությունը։ԱԴ 358.3

    Քրիստոնյան չպետք է պահպանի իր մեղավոր սովորություններն ու փայփայի բնավորության արատները, այլ պիտի նորոգվի իր մտքի ոգով աստվածային նմանությամբ։ Ինչպիսին էլ լինեն արատները, Տիրոջ Հոգին կօգնի, որ տեսնենք դրանք, և քեզ շնորհ կտրվի դրանք հաղթելու համար։ Քրիստոսի արյան արժանիքների միջոցով կարող ես լինել հաղթող, և դեռ ավելի, քան հազթող։ԱԴ 358.4

    ճշմարտությունը պետք է ընդունվի սրտի մեջ, որպեսզի սրբագործի բնավորությունը։ Այն կմաքրի ու կվեհացնի կյանքդ և քեզ պիտանի կդարձնի՝ ապրելու համար այն բնակարաններում, որ Քրիստոսը գնացել է պատրաստելու Իրեն սիրողների համար։ԱԴ 358.5

    Երկինքը մեզ համար արժե ամեն ինչ, և կորցնելով երկինքը՝ կորցնում ենք ամեն բան։ԱԴ 358.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents