Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա վերադառնում է որպես Իրեն պաականոդների պաշտպան 1ւ վրիժառու, 12 Դեկտեմբեր

    Մի՞թե Աստված վրեժխնգիր չի լինի իր ձառաների Համար, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են նրան։ Ղուկաս 18. 7 (թարգմանություն անգլերենիg):ԱԴ 362.1

    Այսօր, երբ Աստծո Խոսքից մեծ լույս է ճառագում՝ ցերեկվա պես պարզ դարձնելով մշուշապատ գաղտնիքները, ողորմության, հույ-սի, ուրախության և վստահության օր է բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են այդ լույսից, ովքեր իրենց միտքն ու սիրտը բաց են անում Արդարության Արեգակի վառ շողերի առջև։ԱԴ 362.2

    Աշխարհի բոլոր մասերում կան մարգարեության խոսքի անձնվեր ու-սումնասիրողներ, որոնք ավելի ու ավելի են լուսավորվում Գրքերը քննելուց։ Մա տեղի է ունենում բոլոր ազգերի, ցեղերի և ժողովուրղների մեջ։ Այսպիսիք կազատվեն մեծագույն մոլորությունից և կգրավեն նրանց տեղը, ովքեր ունեցել են հնարավորություններ և առավելություններ, սակայն չեն գնահատել դրանք։ Այժմ մենք կատարում ենք մեր ընտրությունը և շուտով տեսնելու ենք տարբերությունը Աստծուն ծառայողի և Նրան չծառայողի միջև։ԱԴ 362.3

    ժամանակ առ ժամանակ Տերը բացահայտել է Իր գործելաձևը։ ճգնաժամի պահին Նա հանդես է եկել և կանխարգելել սատանայի ծրագ-րերի իրականացումը։ Նա հաճախ թույլ է տվել, որ ազգերը, ընտանիքները, անհատները հասնեն ճգնաժամային վիճակի, որպեսզի Իր միջամտությունը ակնհայտ լինի։ Ապա Նա ցույց է տվել բոլորին, որ Իսրայելում Աստված կա, ով պատրաստ է օժանդակել և պաշտպանել Իր ժողովրդին։ԱԴ 362.4

    Երբ Եհովայի օրենքի արհամարհումը դառնա գրեթե համընդհանուր, երբ մարդիկ ճնշեն ու նեղության մեջ գցեն Նրա ժողովրդին, Աստված կմի-ջամտի։ Նա կպատասխանի Իր ժողովրդի բոցաշունչ աղոթքներին, քանզի սիրում է, երբ նրանք փնտրում են Իրեն ամբողջ սրտով և ապավինվում Իրեն՝ որպես իրենց Փրկչի։ Նրանք կփնտրեն Նրան, որպեսզի Նա այս ամենն անի Իր ժողովրդի համար։ Խոստում է տրված, որ «Տերը վրեժխնդիր Կլինի Իր ընտրյալների համար, որոնք ցերեկ և գիշեր աղաղակում են նրան»։ԱԴ 362.5